Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
Մամուլ

Ո՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախի հարցում 26 տարի շարունակ ձևավորված ստատուս քվոն խախտվեց Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով։ Բայց նույնիսկ պատերազմից հետո, չնայած ստեղծված դժվարին իրավիճակին, թվում էր, թե անգամ պատառ-պատառ եղած վիճակում Արցախը կկարողանա գոյատևել։ Այնինչ, 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի քառակողմ հանդիպման ընթացքում Փաշինյանը ճանաչեց «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ներառյալ՝ Արցախը։ Արդյունքում Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, իսկ մեկ տարի անց՝ 2023 թվականի աշնանը, Արցախի դեմ ռազմական ագրեսիայի դիմեց, որի արդյունքում արցախահայությունը բռնի տեղահանման ենթարկվեց։ Արդեն մեկ տարի է անցել Արցախի հայաթափումից, ու չնայած Հայաստանի իշխանությունների (մեկ էլ՝ Ադրբեջանի) համար այլևս Արցախի հարց գոյություն չունի, արցախցիները, ի մասնավորի՝ արցախցի պատգամավորները և այլ ներկայացուցիչներ խոսում են Արցախ վերադառնալու անհրաժեշտության մասին։

Արցախցիների վերադարձի ու իրավունքների պաշտպանության մասին են խոսում նաև արտաքին դերակատարները, օրինակ՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, սակայն այդ ազդակներն արձագանք չեն գտնում հայաստանյան իշխանությունների կողմից։ Փաշինյանն ամեն անգամ շեշտում է, որ այս պահին իրատեսական չի համարում արցախցիների վերադարձը։ Տպավորություն է, որ ՀՀ իշխանություններն արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների իրագործման ճանապարհով Արցախի հարցը մեկընդմիշտ փակված է, մնում է միայն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները ճշգրտել, խաղաղության պայմանագիր կնքել ու «խաղաղության դարաշրջանը» կբացվի։ Ու այդպես էլ իշխանական քարոզչամեքենան փորձում է նաև հայ հանրության շրջանում գեներացնել այն մտայնությունը, թե այլևս պետք չէ հույսեր կապել Արցախի թեմայի հետ. այն այլևս չկա։

Այսինքն՝ պարտվել ենք պատերազմում, պայքարելն անիմաստ է, ուստի այլ բան չի մնում, քան իրավիճակի հետ համակերպվելը։ Ու չնայած հենց նույն իշխանությունները համապատասխան պայմաններ ստեղծեցին Ադրբեջանի ագրեսիայի համար, ապա միջազգային մակարդակով լեգիտիմացրին Բաքվի քայլերը, հիմա էլ, այս ամենով հանդերձ, նրանք փորձում են տեղի ունեցածի պատասխանատվությունը գցել ուրիշների վրա։ Նշվում է, թե նախկիններն արդեն այն ժամանակ համաձայնել էին, որ հանձնեն Արցախը, կամ Արցախը հանձնեց ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը, քանի որ ռուս խաղաղապահները չկարողացան պաշտպանել հայ բնակչությանը և այդպես շարունակ։ Արդյունքում Արցախի հայաթափումից մեկ տարի անց ունենք նոր ստատուս քվո, որը ՀՀ իշխանությունները սահմանեցին, գծեցին ու համարեցին իրավական, պատմական, նույնիսկ բարոյական առումով խնդրի վերջնական լուծում։ Բայց Արցախի հարցը փակված չէ, այն վաղ թե ուշ վերադառնալու է միջազգային հարթակ՝ բանակցային սեղան։ Եթե նույնիսկ Հայաստանը քայլեր չանի այս ուղղությամբ, կարող են կատարել այն երկրները, որոնք Մինսկի խմբի համանախագահության կազմում են։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանը հատուկ վախեր ունի սրա հետ կապված, դրա համար էլ հատուկ ջանքեր է գործադրում, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտն ուղղակի պաշտոնապես լուծարվի, իսկ խաղաղության պայմանագիրը կնքվի այնպիսի պայմաններով, որը կամրագրի Արցախի հայաթափումն ու օկուպացումը։

Մյուս կողմից էլ՝ ներկայում առկա ստատուս քվոն փոխելու հարցը կարող է բարձրացնել հայ ժողովուրդը, որը նույնական չէ իշխանությունների հետ ու ցանկացած պահի կարող է հեռացնել նրանց, իշխանության բերել ազգային ուժերի, Հայաստանի շահերը սպասարկող ուժերի և անհատների։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ Բաքվից անհանգստություն է հնչում նրա հետ կապված, որ Հայաստանում ռևանշիստական ուժեր են գլուխ բարձրացնում։ Ժողովուրդը չի կարող հավերժ համակերպվել առկա ձևավորված ստատուս քվոյի հետ, դրա համար էլ ՀՀ այօրվա իշխանությունների առաջ Ադրբեջանի, Թուրքիայի և Արևմուտքի կողմից խնդիր է դրված համոզել ժողովրդին՝ համակերպվել առկա իրավիճակի հետ, բայց թե իշխանությունները ինչքան հեռու կկարողանան գնալ այս ուղղությամբ, ժամանակը ցույց կտա՝ հաշվի առնելով, որ ժողովուրդը կարող է ոչ թե, ասենք՝ Սահմանադրությունը փոխել, ինչպես ուզում են նշյալներն ու Նիկոլ Փաշինյանը, այլ հենց իշխանություններին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։