Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
Մամուլ

Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներկայում աշխարհի տարբեր մասերում կոնֆլիկտների բռնկման իրավիճակում խնդիրների լուծման առաջնային տարբերակ է դարձել ռազմական կոշտ ուժը: Ու այս պայմաններում, երբ նոր աշխարհակարգ է ձևավորվում, միջազգային հարաբերությունների համակարգում էական փոփոխություններ են տեղի ունենում։ Խնդիրների լուծման ուղղությամբ ուժի գործոնի դերակատարության ավելացման պարագայում պետությունները սկսել են առավել մեծ ներդրումներ կատարել ռազմական ոլորտում՝ նույնիսկ անտեսելով այն հանգամանքը, որ այդ գումարները կարող էին ուղղվել սոցիալական, առողջապահական ու կրթական ոլորտներ։ Դա է պատճառը, որ նույնիսկ այնպիսի երկրներ, որոնք տևական ժամանակ ռազմական ներուժի վրա չեն կենտրոնացել, կտրուկ ավելացնում են իրենց ռազմական բյուջեները։

Օրինակ՝ Ճապոնիան ու Գերմանիան որոշել են ռեկորդային ռազմական բյուջե ձևավորել։ Ու պարզ է, որ ռազմական ոլորտում ներարկվող գումարները կարող են ծախսվել ինչպես սպառազինությունների ձեռքբերման, այնպես էլ սեփական ռազմական ուժերը զարգացնելու ուղղությամբ։ Իսկ սեփական ռազմական ուժերի զարգացման համատեքստում ամենաառանցքային ուղղությունը ռազմարդյունաբերությունն է։ Եվ տարբեր երկրներ ահռելի ռեսուրսներ են ուղղում հենց սեփական ռազմարդյունաբերության զարգացման համար, որպեսզի դրսի ներկրումներից ու արտաքին գործընթացներից կախված չլինեն։ Քանի որ ռազմարդյունաբերությունը զարգացնելը հնարավոր չէ միանագամից կատարել, ապա մի շարք երկրներ էլ տարիներ շարունակ աճեցնում են սեփական ռազմաարդյունաբերական ներուժը, որը հիմնվում է գլխավորապես ներքին ռեսուրսների վրա։

Օրինակ՝ Ռուսաստանում տարիներ շարունակ գործադրված ջանքերի արդյունքում է, որ այդ երկիրը հիմնականում հիմնվում է սեփական ռազմարդյունաբերական արտադրանքի վրա։ Եվ նույնիսկ արևմտյան պատժամիջոցների գործադրման պարագայում Ռուսաստանի ռազմարդյունաբերությունը ժամացույցի պես աշխատում է։ Կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե Ռուսաստանը կախված լիներ այլ երկրներից սպառազինությունների ներկրումից։ Այս թեման հատկապես կարևոր է Հայաստանի պարագայում, որը արևելքից ու արևմուտքից շրջապատված է թշնամական երկրներով ու գտնվում է ցանկացած պահի ռազմական հարձակման ենթարկվելու մշտական սպառնալիքի ներքո։ Բայց մեզ մոտ ավելի շատ քննարկվում է սպառազինությունների ներկրման թեման, քան կոնկրետ գործ է արվում։ Իհարկե, շատ կարևոր է նորագույն սպառազինությունների ձեռքբերումը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը անընդհատ Իսրայելից, Թուրքիայից ու այլ երկրներից զենքեր է ներկրում։

Բայց պետք է հասկանալ, որ միայն արտերկրից սպառազինությունների ներկրման վրա հույս դնելու դեպքում Հայաստանը մեծացնում է իր կախվածությունը արտաքին խաղացողներից ու գործընթացներից։ Պատահական չէ, որ ունեցել ենք դեպքեր, երբ Հայաստանը վճարել է զենքի համար, բայց մինչև հիմա չի կարողանում ստանալ այդ սպառազինությունը։ Խնդիրներ ենք ունեցել նաև զենքի՝ Հայաստան տեղափոխման հետ կապված։ Այս դեպքում շատ հեշտ է մեղադրել դաշնակիցներին կամ այլ երկրների, որոնք Հայաստանին զենք չեն տրամադրում, չեն օգնում, որ զենքը հասնի և այլն, բայց ամենակարևոր հարցը մնում է այն, թե ի՞նչ եք անում մենք մեզ օգնելու համար, որպեսզի արտաքին հանգամանքներից հնարավորինս քիչ կախված լինենք։ Իսկ այս տեսանկյունից հատկապես կարևոր է սեփական ռազմարդյունաբերություն ունենալը, բայց միայն դրա մասին խոսելով չի կարող արդյունք լինել, պետք են գործնական քայլեր կամ գործողություններ։ Այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսել է սեփական ռազմարդյունաբերության համալիրը զարգացնելու մասին, խորհրդակցություններ է անցկացրել, այցելություններ է կատարել, տարբեր հրահանգներ տվել, ծրագրեր քննարկել, սակայն դրանից գործի էությունը չի փոխվել։ Հայտարարությունների մակարդակով միշտ էլ առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները և ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները։

Անգամ այս ոլորտը ԲՏԱ նախարարության մեջ ներառեցին։ Հիմա էլ իշխանության ներկայացուցիչները նշում են, թե վերջին տարիներին ռազմարդյունաբերության բյուջեն 100 անգամ ավելացրել են, այս ոլորտի զարգացումը պատվիրակել են մասնավոր ընկերություններին։ Եթե պետությունը ներդրումներ է կատարում, այդ դեպքում ո՞ւր են արդյունքները։ Իշխանավորների խնդիրը կոնկրետ ցուցանիշներ ցույց տալն է, թե որ կետից են սկսել սպառազինությունների արտադրության ոլորտում և ուր են հասել, այլ ոչ թե որոշակի գործընթացի իմիտացիա խաղարկելը։ Եթե այդպես չլիներ, ապա կունենայինք նաև գոնե մոտավոր պատկեր, թե Հայաստանն ինչ մասնագիտական բազա է ստեղծել, ինչ սպառազինություններ կամ սպառազինությունների բաղադրիչներ է արտադրում և նույնիսկ արտահանում։ Եթե արդյունքներ ունենայինք, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպես օրուգիշեր կփիառվեին իշխանավորները, բայց ձայնները դուրս չի գալիս։ Այսպես հաջորդ տարի ևս Փաշինյանը խորհրդակցություն կանցկացնի ռազմարդյունաբերությանը զարկ տալու մասով ու այսպես շարունակ։ Ու ամենակարևորը. պետք է հասկանալ, որ այս ոլորտի զարգացումը ոչ մեկ ամսվա, ոչ էլ մեկ տարվա հարց է, այլ տարիների աշխատանք է պետք։ Այսպես Հայաստանը կորցնում է այն թանկագին ժամանակը, որն այդքան անհրաժեշտ էր սեփական ռազմարդյունաբերությունը կայացնելու համար։ Փաշինյանի կառավարման վեց տարին բավական ժամանակ էր այդ տեսանկյունից...

Նյութը պատրաստ էր տպագրության, երբ պարզվեց, որ ԲՏԱ նախարարությունը «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրից 2 մլրդ դրամ է «վերցրել»՝ 40 ՏՏ ընկերություններին որպես «աջակցություն» բաժանելու համար։ Ընդ որում, այդ գումարը փաստացի հանվել է «Ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ» միջոցառումից։ Եվս 710 մլն դրամով կրճատվել է փորձանմուշների արտադրության բյուջեն, որից 32 մլն դրամը տրվել է «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրին, իսկ մնացած 678 մլն դրամը գնացել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։ Խոսուն թվեր են, այնպես չէ՞»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։