Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
Մամուլ

3,5 միլիոն՝ «պադավատների» պարկինգի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ «Երեւանտրանս» ՓԲ ընկերությանը հատկացվել է 3 միլիոն 520 հազար դրամ՝ «Երեւանի քաղաքապետարանին վարձակալության հանձնված ընդհանուր թվով 22 տրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիի տեղական վճարի համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով»: Քաղաքապետարանի մեր աղբյուրը բացատրեց՝ հատկացված գումարը 22 «պադավատ» կարմիր գծերում պարկինգի` կայանելու համար է․ ««Երեւանտրանսը» սպասարկում է քաղաքապետարանի «պադավատները», հիմա քաղաքապետարանը «կարմիր գծերի» համար այս գումարը տալիս է «Երեւանտրանսին»՝ 22 հատ մեքենայի համար` 22 անգամ 160 հազար դրամ, եւ այդ փողը «Երեւանտրանսը» վճարում է «Փարկինգ սիթիին»։ Վճարվում է այդ մեքենաների գույքահարկը քաղաքապետարանի կողմից, իրենց տրվում է բենզին՝ ում, ոնց, նայած չափի, հիմնականում՝ ամսական սկսած 200 լիտրից... Դարձրել են «կարմիր գիծը» 160 հազար դրամ ու համայնքի բյուջեից վճարում են։ Կարող էին ասել՝ գնում եք ինչ-որ տեղ Կենտրոնում, կամայական տեղ կանգնում եք` ժամով վճարեք։ Այդ 160 հազարը շատ թանկ է, իսկ իրենք համայնքի բնակիչների հաշվին այդ վճարումն անում են՝ մեքենաների համար»։


Երեւանի քաղաքապետարանից այս հարցի վերաբերյալ մեկնաբանում են, որ այդ 22 մեքենաները Երեւանի քաղաքապետարանի այն փոխադրամիջոցներն են, որոնք օպերատիվ ծառայություն են իրականացնում․ «Ըստ անհրաժեշտության՝ կարող են գիշերը դուրս գալ շրջայցի, ե՛ւ լուսադեմին, ե՛ւ ցերեկը։ Մենք մի շարք վարչություններ ունենք՝ հասարակական կարգի պահպանության, հողի վերահսկողության, անօրինական շինությունների: Այսինքն՝ այն ստրուկտուրայի մեքենաներն են, որոնց կանխատեսել, թե օրվա մեջ որ ժամին որտեղ կլինեն, եւ, ըստ դրա էլ՝ ժամավճարով վճարել, հնարավոր չէ։ Եթե, օրինակ, իմանայինք էլ, թե ինքը որ ժամին է լինելու ծառայության մեջ, որ այդ մի ժամի համար վճարեինք, վարորդն անձամբ ինքը պետք է աներ, իսկ քաղաքապետարանը՝ որպես իրավաբանական անձ, չի կարող այդ սկզբունքով եւ իրավահարաբերություններով աշխատել»։ Այդ ծառայողական մեքենաները նշված վարչություններին սպասարկող մեքենաներ են։

Սա միայն վարչությունների «պադավատների» մասով է, չհաշված այն, որ ծառայողական մեքենաներ կան, որոնք սպասարկում են քաղաքապետին, նրա տեղակալներին, օգնականին, խորհրդականներին, որոշ վարչությունների պետերին ու նրանց տեղակալներին, առանձին մասնագետների, քաղաքապետարանի պարետին եւ այլն:
 Վերջին տվյալներով՝ Երեւանի քաղաքապետարանն ունի 99 ծառայողական մեքենա։ Նախորդ տարվա ավագանու նիստերից մեկի ժամանակ դրանց անդրադարձավ «Ազգային առաջընթացից» ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը։ «Ուզում եմ տեղեկացնել, որ գոյություն ունի 99 ծառայողական մեքենա՝ «պադավատ» կոչվածը, եւ ունենք 54 վարորդ: Մենք այս հարցը բարձրացրել էինք, մեզ պատասխանեցին, որ նույնիսկ փոխթաղապետերն ունեն վարորդներ, եւ նրանք օգտագործվում են նաեւ թաղապետարանի աշխատակիցների առօրյա աշխատանքային գործերի համար: Դա այդպես չէ, մենք ունենք ուռճացված ավտոպարկ եւ վարորդների ուռճացված թիվ: Ունենք վարչություններ, որտեղ ունենք վարչության պետ, բաժնի պետեր եւ վարչության պետի տեղակալներ»։

Այս բոլոր մեքենաների ծախսերը՝ գումարած կայանատեղիների գումարները, փաստորեն, հոգում է քաղաքապետարանը` երեւանցիների վճարած գումարներից: Մի կողմից՝ կայանատեղիների եւ այլ տուրքերի գներն է բարձրացնում, որը լրացուցիչ բեռ է երեւանցիների համար, մյուս կողմից՝ իրենց մեքենաների համար առաջացող ծախսերն է բարդում երեւանցիների վրա: