Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
Մամուլ

Սերոբ Գասպարյանը ցուցմունք է տվել․ ի՞նչ է պատմել զինված հեղաշրջման մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը, որը մեղադրվում է իշխանությունը զավթելու փորձի մեջ եւ կալանավորված է, մեր տեղեկություններով, հարցաքննվել է եւ հերքել իրեն մեղսագրվողը։ Օրեր առաջ, հիշեցնենք, Քննչական կոմիտեն հայտնեց, թե ԱԱԾ-ի հետ համատեղ իշխանության յուրացման նախապատրաստության գործ են բացահայտել, մեղադրանք է առաջադրվել 7 քաղաքացու, 3-ը կալանավորված է, 4-ը՝ հետախուզման մեջ։ Խումբը, ըստ ՔԿ-ի, կապ է ունեցել Ռուսաստանի հետ, մասնավորապես հավաքագրել է մարդկանց՝ 220 հազար ռուսական ռուբլու դիմաց, ՌԴ-ի տարածքում` Դոնի Ռոստովում, եռամսյա հավաքների մասնակցելու, դրա ընթացքում նոր ծանր զինատեսակների հետ ծանոթանալու, ստացած գիտելիքներն այլ անձանց փոխանցելու համար։ Ինչ-որ մարդիկ ռազմական պատրաստություն անցնողներին ասել են, որ «վարժանքների նպատակը ՀՀ վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է, Հայաստանը մաքրելն ու փրկելը»:


Ենթադրյալ իշխանազավթման մասին նման բան ասողները, ճիշտ է` հետագայում հերքել են, որ նման բան չկա, սակայն ԱԱԾ-ն կարծում է, որ դա «կեղծ հերքում» է եղել` ավելի արժանահավատ է սկզբում ասվածը, ինչի հիման վրա էլ քրգործ են հարուցել: Ավելի վաղ հայտնել էինք, որ գործով կալանավորվածներից մեկը «Սեւ հովազ» ՌՀ ՀԿ նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանն է։ Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Հրապարակ»-ին հայտնեց, որ Գասպարյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2-ամսյա կալանքը։ Պաշտպանական խումբը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել։ «Բողոքը կմուտքագրվի վաղը, եւ կտեսնենք, թե Վերաքննիչ քրեական դատարանում ինչ արդյունք կարող ենք ունենալ։ Առերեւույթ նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ բացակայում է անգամ հիմնավոր կասկածը։ Այստեղ պետք է շեշտը դնել ոչ թե նրա վրա, որ կալանքի կիրառման անհրաժեշտությունը չկա, այլ նաեւ վերագրվող արարքի առնչությունը հիմնավորող նյութերն անգամ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը չեն հաղթահարում։ Սերոբ Գասպարյանը, բնականաբար, մեղադրանքը չի ընդունում։ Ցուցմունք է տվել ու իր դիրքորոշումը դրա վերաբերյալ հայտնել է։ Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ չեմ կարող մանրամասներ հայտնել։ Մեղադրանքը միանշանակ իրավաչափ չէ, որովհետեւ այն նյութերը, որ տրամադրվել են պաշտպանական կողմին, հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարում»,- ասաց Ալեքսանյանը։

Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ երբ հավաքագրված անձինք հրաժարվել են հեղաշրջմանը մասնակցելուց, Սերոբ Գասպարյանը եւ Ա. Ե.-ն մեկնել են նրանց տեղակայման վայր եւ դժգոհությունները վերացնելու համար հերքել են իշխանությունը զավթելու նպատակով վարժանքների կազմակերպման փաստը։ Սակայն հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է մասնակցել վարժանքներին ու վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, իսկ Ս. Գ.-ն եւ խմբի մյուս անդամները «հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հանցագործությունը բացահայտվելու արդյունքում չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը»,- գրված է մեղադրանքում:

Էրիկ Ալեքսանյանը շեշտում է՝ որեւէ փաստ չկա, որ Սերոբ Գասպարյանը ՌԴ-ում վերապատրաստվում էր՝ Հայաստանում հեղաշրջում անելու համար։ «Ոչ մի նմանատիպ փաստ չկա, ավելին՝ կալանքի հիմքում դրված այն փաթեթը, որ պաշտպանական կողմին է տրամադրվել, որեւէ ձայնագրություն չունի։ Ես չգիտեմ, թե այդ միֆը որտեղից է հայտնվել։ Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող են լինել ձայնագրություններ, այն դեպքում, երբ ենթադրյալ արարքները կատարվել են ՌԴ-ում։ Տվյալ պարագայում ենթադրյալ արարքը կատարվել է օտարերկրյա պետության սահմաններում։ Հայաստանն այս երկրի տարածքում հեռախոսային խոսակցությունների վերահսկման գործիքակազմ չունի։ Խոսքը գնում է այլ փաստական տվյալների մասին»,- ասաց նա։ Մեր տեղեկություններով՝ Սերոբ Գասպարյանին կալանավորել են՝ հիմք ընդունելով մեկի ենթադրությունը, թե «կարող է Գասպարյանը գիտեր, որ հեղաշրջման փորձ է լինելու»։

«Փաստական տվյալները շատ քիչ են, չունեն ո՛չ բովանդակություն, ո՛չ ծավալ»,- ընդգծեց փաստաբանը։ Հիշեցնենք, որ այս գործին անդրադարձել է նաեւ Մարիա Զախարովան՝ ասելով, որ դա անհեթեթություն է եւ «պաշտոնապես տարածվող ֆեյք» տեղեկատվություն. «Ռուսաստանը, ի տարբերություն Արեւմուտքի, այլ երկրների ներքին գործերին չի միջամտում»: