Ամեն ինչի մեջ խութեր կան․ Սեդա Սաֆարյանը՝ ՀՀ և Ադրբեջանի կողմից ստորագրված կանոնակարգի սահմանադրականության մասին
Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
Դատարան մտնելուց առաջ, լրագրողների հարցին արձագանքելով, ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանը ասաց, որ վերաբերմունքը փաստաթղթի նկատմամբ կարտահայտի որոշմամբ։
«Ամեն ինչի մեջ խութեր կան, պարզապես դրանք պետք է հաղթահարվեն»,- նշեց Սաֆարյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Սեպտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վավերացմանը, որից հետո փաստաթուղթը ուղարկվել էր Սահմանադրական դատարան։
Կանոնակարգի համաձայն, Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։