«Փաշինյանը ՄԱԿ ամբիոնից մեջբերել է «Եհովայի վկաների»-ի ու նման մյուս կրոնական ուղղությունների կողմից գործածվող տարբերակը
Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Աշոտյանի հետ էի խոսում (ինձ կարելի է): Նկատել էր, որ ՄԱԿ-ի ամբիոնից երեկվա ելույթում ն.փաշինյանը մեջբերել է Աստվածաշնչյան մի հայտնի տողի՝ Հովհաննու Ավետարանի 1:1 համարը։ Է, օքեյ՝ մեջբերել է՝ մեջբերել է։
Բայց այստեղ կա մի բայց։ Մեջբերված խոսքը մեջբերվել է ոչ թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից գործածվող կանոնական թարգմանությամբ, այլ… «Եհովայի վկաների»-ի ու նման մյուս կրոնական ուղղությունների կողմից գործածվող տարբերակով։
Հիմա հարց. ի՞նչ կրոնական պատկանելություն ունի նշված անձը»։