Հայազգի տենոր Արսեն Սողոմոնյանը հայրենիքում հանդես կգա մենահամերգով
Բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հայազգի տենոր Արսեն Սողոմոնյանը հայրենիքում հանդես կգա համերգով:
«Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու բացառիկ երաժշտական իրադարձությանը՝ Արսեն Սողոմոնյանի «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ» համերգին, որը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Դիրիժոր՝ Անտոնելլո Ալեմանդի (Իտալիա)
Տոմսեր առկա են առցանց
Կամ այցելե՛ք համերգասրահի տոմսարկղ
Տեղեկությունների համար՝ +374 77 677 226»,- գրել է նա: