Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Միլլերի առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել
Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ
«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել. «Հրապարակ»Ռուսաստանի Վորոնեժի մարզում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԵրևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Ադրբեջանցու կրակոցից հետո, երեխաները ևս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրելԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ. «Ժողովուրդ»Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն. «Հրապարակ» Ինչու է պաշտոնից հեռացել Սարգիս Հայոցյանը. «Ժողովուրդ»Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերը
Հասարակություն

Ըստ սցենարի՝ երկրաշարժի հետևանքով Ախուրյանի ջրամբարի պատվարին առաջացել է ճեղք. ուսումնավարժություն

Ներքին գործերի նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և միջազգային ու տեղական այլ գործընկերների հետ համագործակցությամբ կազմակերպել էր հերթական հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը, այս անգամ՝ Մասիս համայնքում։ Հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Ըստ սցենարի՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Ախուրյանի ջրամբարի պատվարին առաջացել են ճեղքեր, և փլուզման մեծ հավանականություն կա։ Երկրաշարժն ավերածություններ է առաջացրել Շիրակի մարզի բնակավայրերում, որտեղ անմիջապես կենտրոնանում են հանրապետության փրկարարական և վթարավերականգնողական ուժերն ու միջոցները։

Աղետի սցենարը պլանավորվել էր այնպես, որպեսզի․

փորձարկվի համայնքի Աղետների ռիսկի կառավարման պլանը,

ստուգվի և կատարելագործվի փոխգործակցությունը տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր կողմերի միջև,

բարձրացվի համայնքների դիմակայունությունը և կրթական հաստատություններում երեխաների անվտանգությունը։

«Մենք այստեղ՝ զուտ կազմակերպչական գործողություններ ենք իրականացնում, հետևում ենք գործընթացին, թե համայնքը ինչպես է կարողանում դիմակայել նմանատիպ աղետներին և, ընդհանրապես, պատրաստ է, թե՝ ոչ»,-ասում է ՆԳՆ ՓԾ ԲՊԱՌՆ վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Միջոցառման գործնական մասն անցկացվեց Մարմարաշենի դպրոցի հարակից տարածքում, որտեղ դաշտային պայմաններում փորձարկվեցին ներկաների գիտելիքներն ու կարողությունները։ Հաջորդեցին անհապաղ արձագանքման գործողություններ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ում արտակարգ իրավիճակներին արձագանքման ծրագրերի ղեկավար Հեղինե Ղուկասյանի խոսքով՝ «Ոսումնավարժությունը կազմակերպում է համայնքը թե՛ Փրկարար ծառայության, թե՛ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Այստեղ կարևոր է համայնքի հետ կատարվող աշխատանքի շարունակականությունը, որովհետև այս տարհանված դպրոցները նաև աղետների ռիսկի կառավարման մշակման կարիք ունեն, որը մենք, որպես հաջորդող քայլ, արդեն նախանշել ենք»։

Հաշվի առնելով, որ ջրամբարի պատվարի փլուզման դեպքում ջրածածկ գոտում կհայտնվեն նաև մի շարք բնակավայրեր՝ իրականացվեց նաև դպրոցների ազդարարում ու իրազեկում։ Այն, ըստ տարիքային խմբերի, ներառում էր տարհանման, առաջնային կարիքների հաշվառման, կենսապահովման և հոգեբանական աջակցության փուլային գործողություններ։ Իսկ ավարտին տեղի ունեցավ արդյունքների համակողմանի ամփոփում:

Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Գնել Ապինյան. «Մենք մշտապես կապի մեջ ենք ՆԳ նախարարության Փրկարար ծառայության աշխատակիցների հետ և տարին երկու անգամ կազմակերպում ենք աղետների ռիսկի կառավարման խորհրդի նիստեր, իսկ տարին մեկ անգամ էլ ուսումնական վարժանք ենք անցկացնում»:

Ներքին գործերի նախարարությունը առաջնահերթություն է համարում հանրության անվտանգությունն ու կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը՝ նպաստելով համայնքներում աղետներին դիմագրավելու հնարավորությունների մեծացմանը: Նման վարժանքների նպատակը արտակարգ իրավիճակներում հնարավորինս շատ կյանքեր փրկելն ու վնասները նվազագույնի հասցնելն է։