Ալեն Սիմոնյանը Ժնևում երկկողմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հետ․ մանրամասներ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերին Ժնևում երկկողմ հանդիպում կանցկացնեն։ Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Միջխորհրդարանական միության մամուլի քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսը:
Նշվում է՝ քննարկելու են տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը:
Հիշեցնենք՝ Սիմոնյանը և Գաֆարովան հանդիպել են մինչ այդ մայիսի 16-ին: Սա կլինի նրանց երրորդ հանդիպումը։