NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Պատրաստ ենք համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Փաշինյանը՝ ԵԽ-ին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:

Փաշինյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և մեր երկիրը հետևողականորեն շարունակելու է քայլերն այդ ուղղությամբ:

Ալեն Բերսեն ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը` ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ` ի նպաստ ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման:

Զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանն ու ծրագրերին վերաբերող հարցեր:

Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Շեշտելով խաղաղության օրակարգին ՀՀ Կառավարության հավատարմությունը` վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:

Խոսելով ադրբեջանական կողմի պնդման մասին, թե ոչ մի պայմանագիր չի կարող հակասել Սահմանադրությանը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ Հայաստանի օրենսդրության նկատմամբ: Այսինքն՝ վավերացված միջազգային պայմանագիրն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության օրենքը։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, ըստ որի` կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար:

Ավելին, խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն ասում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանն այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: