Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Քաղաքականություն

Իրավիճակն իրոք ճակատագրական է․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.

«Մեր ազգը երբեք այսքան պառակտված չի եղել, որքան հիմա։ Աճող հակասությունների և շարունակվող պառակտումների մեջ մենք տեսնում ենք, որ մեր աչքի առաջ խորտակվում են միասնության վերջին հույսերը՝ վերջնականապես խարխլելով մեր պետականության հիմքերը: Սրբազան պայքարի նկատմամբ անվստահությունը և դրա ֆոնին քաղաքական կրքերն ու սրված սոցիալական լարվածությունը վկայում են մտահոգ փոքրամասնության և անտարբեր մեծամասնության միջև խորացող անջրպետի մասին, իսկ դրա մետ մեկտեղ քաղաքական իշխանության և դրա միանձնյա դերակատարի նկատմամբ ջախջախված վստահությունն ու ձևավորված ատելությունը ստեղծում են հանրային քաոսի պատկեր, որտեղ պառակտվածությունը վերից վար է և՝ ձախից աջ:

Բայց ամենավատն այն է, որ մենք ինքներս ենք նպաստում այս կործանմանը։ Ներսում լինելով անհաղորդ, դրսում մենք մեր թշնամիների համար աշխատում ենք ոչ թե կուրորեն, այլ բաց աչքերով, ասես ինքնաոչնչացման անգիտակից մղումով։ Յուրաքանչյուր քայլ (այդ թվում՝ միջազգային ամենաբարձր ամբիոնից սեփական օրակարգերը թողած անիմաստ խաղաղասիրություն քարոզելը, կամ դահիճի տանը դահիճի ձեռքից դահիճի հեղինակած գիրքը խոնարհ ժպիտով ընդունելը), քայքայում է մեր ազգային անձեռնմխելիությունը՝ դարձնելով մեզ ենթակա սեփական անկարողությանն ու արտաքին մանիպուլյացիաներին և ազդեցությանը:
Պատմության պարույրը կրկնվում է կրկին։ Երևի այս ենք եղել միշտ։

Համենայն դեպս դրա մասին են վկայում Գարեգին Նժդեհի մարգարեական խոսքերը՝ կարծես գրված այսօրվա համար․

«․․․ Մենք պառակտված ենք։ Նման ժողովուրդը նվազ է ուշադրություն դարձնում արտաքին՝ իրական թե հավանական, վտանգի վրա։ Հայության հայացքն ուղղված չէ արտաքին թշնամուն, որ հարկադրված լինի չափավորելու կամ իսպառ արգելելու ներքին տարակարծությունները։ Երբ ազգերն այսօր եռում են հոգով, գիտության նորագույն զենքերով իրենց միտքն ու բազուկն են զինում՝ ցեղամիջյան անողոք պայքարում հաղթանակելու կամ հաջողությամբ դիմագրավ լինելու համար, հայությունը շարունակում է կորովաթափ լինել ներքին անփառունակ ճակատների վրա․ նա պատրաստվում է վաղվա մահաբեր պարտության համար։

Մի ժողովուրդ, որի որոշ տարրերը, կարծեք, արդեն հաշտվել են իրենց ցեղի գլխովին կորչելու մտքի հետ և ցուցադրում են մահվան դատապարվածի հոգեբանություն։ Սրանք արևելյան ճակատագրապաշտությամբ ամեն ինչ թողել են բախտի կամքին և անհանգստանալու պատճառ չունեն։ Կան և այնպիսինները, որոնք ուզում են և՛ անկախ հայրենիք ունենալ, և՛ վաղը պարտված տեսնել արտաքին թշնամուն, բայց նախապատրաստվելու փոխարեն խոսում են ու գրում միայն։ Եվ գրեթե բոլորն էլ շարունակում են զարմանալ միամտորեն, թե ինչու՞ է աշխարհն անտարբեր մնում մեր Գողգոթայի հանդեպ, թե ինչու՞ ենք մենք սպեղանի սպասում, բայց նորանոր վերքեր ստանում»։

Իրավիճակն իրոք ճակատագրական է։ Միայն անմիջական ու ամբողջական զարթոնքը կարող է բերել համախմբմանն ու վերածնմանը միտված կուրսի ընտրությանը և մեկնարկին։
Այդպիսի ընտրությունը, սակայն, պիտի լինի համաժողովրդական ու համազգային»։