Իշխանությունների արկածախնդրությամբ շինանյութի մատակարարներին սնանկեցնելու են. անշարժ գույքի փորձագետ
Անշարժ գույքի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը գրում է.
«Արկածախնդրությամբ շինանյութի մատակարարներին սնանկեցնելու են, կտրեն մատակարարումների շղթան ու վնասելու, կանգնեցնելու են նաև վճարունակ կառուցապատողների գործը։
Շատ կառուցապատողներ պարտքեր ունեն մատակարարներին արդեն վերցրած և օգտագործած շինանյութերի դիմաց , որի համար պետք է վճարեն «բումով» և «հերթի տակ» վաճառվող գույքերի համար բանկերին վճարվող գումարների չափով բանկերից տրամադրվող վարկերից։
Ու քանի իշխանության վիճակագրության խոստացված վաճառքները չեն համապատասխանում իրականությանը, բանկերում տվյալ շենքի մասով գումար չի սառեցվում, բանկը վարկ էլ չի տալիս, կառուցապատողը չի կարողանում վճարել մատակարարի պարտքը , մատակարարը բացի այն, որ որպես բիզնեսմեն ինքն է տուժվում, նաև տուժվում է մյուս կառուցապատողը, ով ի վիճակի է գնի կանխիկ գումարով, բայց մատակարարն այլևս չի կարողանում ապրանք բերել ...
Որ ասում եմ` մեկի վնասվելուց բոլորը վնասվելու են՝ լուրջ չեն ընդունում ...»։