Խաչատուրյանը դատավոր է նշանակել
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 17-ի ԲԴԽ-85-Ո-179 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ռիմա ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»։