Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
Մամուլ

Երբ Նիկոլն ուրախությունից փայլում է, ուրեմն մենք շուտով խորապես տխրելու ենք.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե դիտարկենք պաշտոնական վարկածը, ապա Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք էր մեկնել ՄԱԿ-ի 79-րդ՝ «Ապագայի գագաթաժողով» վերտառությամբ անցկացվող Գլխավոր ասամբլեային մասնակցելու, այնտեղ ելույթ ունենալու նպատակով: Բայց հարցեր ծագում են ու՝ բազմաթիվ: Դեռ մի կողմ, որ Նյու Յորքում իր սիրելի «խաղալիքը»՝ հեծանիվը, վարելու ընդմիջումներին ում բռնում, պատմում էր «խաղաղության դարաշրջանի» մասին՝ անկախ նրանից՝ դիմացինին դա որքան է հետաքրքրում: ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանում ելույթն էլ հազիվ թե կարելի է նրա օգտին գրանցել: Թեպետ, ելույթը առանձին քննարկման նյութ է, և դրան դեռ կվերադառնանք: Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան ակնհայտ դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք մեկնելու առանցքային նպատակներից մեկը: Ինչպես հայտնի է, նշված օրը Նիկոլ Փաշինյանը ԱՅՑԵԼԵԼ է թշնամական Թուրքիայի նախագահ Էրդողանին և հանդիպում ունեցել նրա հետ:

Դժվար չէ կռահել, որ «այցելել» բառը հատուկ ենք ընդգծել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը գնացել են Նյու Յորքում գտնվող երկնաքեր շենքերից մեկը, որտեղ տեղակայված է, այսպես կոչված, «Թուրքիայի տունը»: Այն այդպես է կոչվում, քանի որ այնտեղ են գտնվում ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը և Նյու Յորքում Թուքիայի հյուպատոսությունը: Հայտնի է նաև, որ ԱՄՆ-ում հակահայկական քայլերը, ծրագրերը, գործընթացները թուրքական հատուկ ծառայությունները համակարգում են նշված վայրից: Եթե ավելի պարզ ու կոնկրետ ասենք, ապա Նիկոլ Փաշինյանը և նրան ուղեկցող անձինք Էրդողանի հետ հանդիպել են թուրքական տարածքում, Թուրքիայի «դաշտում»՝ այսպես ասած, ինչը հատուկ շեշտադրվում է թուրքական լրատվամիջոցներում: Սխալ է կարծել, թե դա պատահականություն է կամ, առավել ևս, մանրուք: Նման հարցերում, այն էլ՝ Թուրքիայի հետ կապված, չեն կարող մանրուքներ լինել:

Իսկ թուրքական կողմը հանդիպումն իր տարածքում կազմակերպելով, կարող եք չկասկածել, ցանկացել է դրան հավել յալ՝ Նիկոլ Փաշինյանին, ըստ այդմ՝ ցավոք նաև Հայաստանն ու հայությանը նվաստացուցիչ վիճակի մեջ դնելու իմաստ հաղորդել: Թեպետ, թուրքերը կարող էին և չչարչարվել դրա համար, քանի որ այդ հանդիպման կադրերը, լուսանկարները ինքնին խոսուն են. Փաշինյանը սիրահոժար արել է իրենից պահանջվածը: Հենց միայն այն պատկերը, որտեղ երևում են Էրդողանն ու վերջինիս գիրքը խանդաղատանքով, կարելի է ասել՝ ջերմորեն կրծքին սեղմած ու երջանկությունից ուղղակիորեն փայլատակող Նիկոլ Փաշինյանը, հազարավոր մեկնաբանություններից ու վերլուծություններից խոսուն է: Կրակի վրա լրացուցիչ յուղ է լցնում այն, թե երբ տեղի ունեցավ այդ հանդիպումը: Իսկ այն տեղի է ունեցել հենց նույն Թուրքիայի, նույն Էրդողանի ու նրա տրամադրած «բայրակթարների», «F-16»-երի, թուրքական զինվորականության ներգրավման միջոցով Արցախի ու Հայաստանի դեմ սկսած պատերազմի 4-րդ տարելիցի նախաշեմին:

Ավելին, դա տեղի է ունեցել ընդամենը 1 տարի անց այն բանից հետո, երբ նույն Էրդողանի գործադրած ջանքերով ևս իրականացվեց Արցախի աննախադեպ ու ամբողջական հայաթափումը, պարզ ասած՝ Արցախի հայության դեմ ցեղասպանությունն ու հայրենազրկումը: Եվ ահա, այդ ոճրագործությունից ընդամենը 1 տարի անց Նիկոլ Փաշինյանը, երջանկություն ճառագելով, «Թուրքիայի տանը» հանդիպում է Էրդողանին, նկարվում՝ նրա գիրքը կրծքին սեղմած, ու ընդհանրապես... Հիմա՝ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի «ելույթի» մասին: Հայաստանի այսօրվա իշխանության ղեկավարը, որ իր պաշտոնավարմամբ, ընդունած որոշումների ու դրանց հետևանքով Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին անթիվ աղետներ, կորուստներ ու նորանոր սպառնալիքներ է բերել, գնացել, հասել է Նյու Յորք, ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարում է, թե եկել է ասի, որ... «ապագա կա, կա ապագա»: Ավելի մեծ ծաղր հազիվ թե կարելի էր հորինել, ընդ որում՝ ոչ միայն հայերիս հանդեպ, այլև բանականության, իրականության նկատմամբ:

Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից «հիշեց», որ «ապագա կա»-ն եղել է իր նախընտրական կարգախոսը: Այո, 2021-ի ամռանը, արտահերթ ընտրություններով վերարտադրվելիս, նա հենց այդ կարգախոսն էր առաջադրել: Ըստ որում, հիշեցնենք, որ նա հայտարարում էր նաև, թե՝ Արցախի համար էլ կա՛ ապագա: Ինքն էր հայտարարում, այլ ոչ՝ «նախկինները», «դաշնակիցները», ՀԱՊԿ-ը կամ այլմոլորակայինները (սա հատուկ նիկոլապաշտների համար ենք նշում): Դրանից անցել է ավելի քան 3 տարի: Արցախը Փաշինյանը ոչ միայն բացեիբաց ուրացել է, այլև մատնել ծանրագույն, հնարավոր է, անգամ անդառնալի աղետի: Հիմա Ադրբեջանը զավթել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, հիմա Ադրբեջանի բանտերում պահվում են հայ գերիներ, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այդ ամենի մասին ՄԱԿ-ի ամբիոնից որևէ բան ասա՞ց Փաշինյանը: Իհարկե, ոչ...

Փոխարենը նա Թուրքիայի նախագահի հետ երջանիկ ժպտում է: Իսկ երբ Փաշինյանը ուրախ-ուրախ ժպտում է, դա նշանակում է, որ հայերս շատ շուտով տխրելու առիթների պակաս չենք ունենալու... Հ.Գ. - Ի դեպ, գիտե՞ք, թե ինչու է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը: Իմացեք, եթե չգիտեք. «Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլև պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար: Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլևս միջազգային անվտանգության հարց է, և հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը՝ ստանձնելով թերևս մի նորագույն պատմական առաքելություն»: Ավելորդ մի՛ չարչարվեք՝ հեղինակին պարզելու համար: Մեջբերումը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից է, կոնկրետ՝ 2020 թ. հոկտեմբերի 1-ին (այո, 44-օրյայի 5-րդ օրը) արված գրառումն է: Մեկնաբանություններն, իրոք, ավելորդ են»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում