Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
Մամուլ

Ինքնիշխանություն գոռալով... ինքնիշխանություն չես ապահովի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեռևս ընդդիմադիր աշխատած ժամանակ Փաշինյանը բոցաշունչ ելույթներով էր հանդես գալիս և փորձում էր իրեն ներկայացնել որպես Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության պայքարի մարտիկ։ Նույն պաթոսը նա շարունակում է նաև իշխանության գալուց հետո։ Նույնիսկ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու քայլը նա պայմանավորում է այն հանգամանքով, որ իր գլխավոր խնդիրն է համարում Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելը։ Այս ամենի հետ մեկտեղ նա միշտ փորձել է անկախության տոնն ինչ-որ առանձնահատուկ ատրիբուտներով յուրահատուկ դարձնել՝ Հայաստանի ինքնիշխան լինելու հանգամանքն ընդգծելու համար։

Օրինակ՝ 2021 թվականին իշխանությունների նախաձեռնությամբ մեծ գումարներ ծախսվեցին դրոններով շոու կազմակերպելու համար։ Ու, ընդհանրապես, այս ուղղությամբ իշխանությունների նախաձեռնություններն ավելի շատ ցուցադրական ու շոու նախատեսող քայլեր են, քան իրատեսական գործողություններ, որոնք կներկայացնեն Հայաստանի ինքնիշխանության իրական ամրապնդումը։ Այդ քայլերի շարքում էր նաև երգիչ Սնուփ Դոգի համերգը, որով պետք է ժողովրդին զբաղեցնեին ու հորդորեին, որ «ապագա կա՛, կա՛ ապագա»։ Փաշինյանն անգամ հայտարարում էր. «Մենք Սնուփ Դոգի համերգն անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա»։ Բայց Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո համերգը հետաձգվեց, ու դրանից հետո կազմակերպիչները հավաստիացնում էին, թե նախատեսված համերգն անպայման տեղի է ունենալու։

Խոսվում էր անգամ, որ այն կարող է տեղի ունենալ այս տարվա ամռանը՝ մասնավորապես օգոստոսին, իսկ երբ այն տեղի չունեցավ, արդեն լուրեր էին շրջանառվում, որ հենց անկախության օրը կարող է տեղի ունենալ համերգը։ Բայց սեպտեմբերի 21-ն էլ անցավ, իսկ համերգն այդպես էլ մնաց խոսակցությունների մակարդակի։ Ու կարծես թե իմաստ էլ չկա դրա հետ կապված մեծ սպասումներ ունենալ, այլ հարց է, որ այդ համերգը կազմակերպվելու էր հանրային միջոցներով. պետբյուջեից 6 մլն դոլար արդեն իսկ ծախսել են այդ ուղղությամբ։ Իշխանությունները հավաստիացնում էին, թե այդ ծախսերը կփոխհատուցվեն համերգին մասնակցելու համար հինգից վեց հազար զբոսաշրջիկների այցելության արդյունքում։ Սակայն ստացվեց այնպես, որ առանց այն էլ քիչ միջոցներ ունեցող երկրի բյուջեից ահռելի գումար ուղղակի ջուրը գցվեց։

Եթե խոսք լիներ կրթության կամ գիտության ուղղությամբ ներդրումներ կատարելու մասին, ապա իշխանություններն այնպիսի խրթին պայմաններ կդնեին, որ հանկարծ ավելի գումար չտրամադրեին, բայց երբ խոսքը բովանդակային առումով ոչինչ չտվող համերգի մասին է, որն իրենց համար պետք է PR ապահովի, ապա նրանք միանգամից շռայլ են դառնում։ Հիմա հանրային միջոցներից բացահայտ 6 մլն դոլար վատնել են։ Եթե դա լիներ «նախկինների» օրոք, պատկերացնում եք, չէ՞, թե ինչ աղմուկ կբարձրացներ նույն Նիկոլ Փաշինյանը՝ ամա՜ն, թալանեցին, ամա՜ն, հարկատուների վճարած միջոցներն ո՞վ պետք է վերադարձնի բյուջե, ամա՜ն... Բացի այդ, արդեն մեկ տարի անցել է, ու եթե այդ քանակությամբ գումարը որևէ ոլորտում ներդրվեր մեկ տարվա ընթացքում, ապա որոշակի խնդիրներ կարելի կլիներ լուծել։

Օրինակ՝ այսօր Հայաստանում մեծ թվով արցախցի բռնի տեղահանվածներ կան, որ սոցիալական ծանր վիճակում են, նրանց կարող էին օգնել։ Այս տարվա անկախության օրվա հետ կապված էլ աժիոտաժ էր ստեղծվել, թե Մակրոնն է Հայաստան այցելելու՝ մեր երկրի անկախությանն ու ինքնիշխանությանն աջակցելու։ Ու այս լուրերը թևեր էր տվել արևմտամետներին, բայց այցն այդպես էլ տեղի չունեցավ։ Ու, ընդհանրապես, լուրջ քայլեր չենք տեսնում Արևմուտքի կողմից Հայաստանի ինքնիշխանությանն աջակցելու հետ կապված։ Արևմուտքից Հայաստանին ցուցաբերելիք աջակցությունը գլխավորապես պայմանավորում են նրանով, որ Հայաստանը հակառուսական քայլեր ձեռնարկի, դուրս գա ՀԱՊԿ-ից, խզի կապերը Ռուսաստանի հետ և այլն։ Այսինքն՝ Արևմուտքում Հայաստանից ակնկալիքներ ունեն միայն իրենց շահերի համար, բայց ոչ Հայաստանի շահերի։ Եվ պարզ է, որ եթե հայկական կողմը արևմտյան շահերի համար հակառուսական քայլեր կատարի, ապա դա ենթադրելու է, որ Հայաստանն է տուժելու, իսկ դրանով Հայաստանի ինքնիշխանությունը չի ամրապնդվի։ Լրիվ հակառակը» :

Մանրամասները՝  օրաթերթի այսօրվա համարում։