Ուզում եք տեսնել ինչ տեսք ունի երջանկությունը՝ նայեք այս լուսանկարներին․ թուրքական ԶԼՄ-ներն ու ադրբեջանցի բլոգերները «ղժժում են»
Թուրքական մամուլն ու ադրբեջանցի բլոգերները շատ բուռն են արձագանքել իրեն Հայաստանի ղեկավար հռչակած Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի խանդավառված լուսանկարներին, որն արվել է, համապատասխանաբար, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Էրդողանի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ։
Մասնավորապես, ադրբեջանցի հայտնի բլոգերը նշել է.
«Հարգելիներս, ուզում եք տեսնել` ինչ տեսք ունի երջանկությունը՝ նայեք այս լուսանկարներին, այն հենց այսպիսին է»,- ասում է բլոգերը։
![]()
Փաշինյանի, մինչև ականջները հասնող լայն ժպիտով ու հրճվանքով դոշին սեղմած «հակահայկական քարոզչության» գրքով, լուսանկարին անդրադառնալով՝ թուրքական լրատվամիջոցները գրել են․
«Նվերից գոհ է: Այն կլինի իր սեղանի գիրքը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին է նվիրել իր գիրքը»։
![]()
Համացանցում, Աննա Հակոբյանի ձեռամբ, հայտնվեց մեկ այլ տեսարան, որտեղ վերջինս ջերմ սեռքսեղմումներ է ունենում Էրդողանի տինկոջ՝ Էմինե Էրդողանի հետ և լուսանկարվում նրա հետ։
Սա ևս չի վրիպել թուրքական մամուլի տեսադաշտից։ Վերջիններս գրել են․
«Աննա Հակոբյանն Էմինե Էրդողանից լուսանկար է խնդրել՝ որպես հիշատակ։
Հ․Գ․ Նվերներ, սակայն, չստացավ»։
![]()
Այլ կերպ ասած, երկրի առաջին դեմք հանդիսացող հայտնի զույգը շարունակում է անխնա խայտառակվել՝ իր հետ խայտառակելով ու անդունդ գլորելով մի ողջ ժողովրդի՝ իր պատմությամբ։
Արմինե Մկրտումյան