Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
Մամուլ

ՀՀ ռազմական նոր կցորդին Սասուն Խաչատրյանը 2018-ին մեղադրում էր վարձկանության մեջ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանի հրամանով, ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ նշանակվեց ոմն Հրայր Գեղամյան։ Մեր փնտրտուքները ցույց տվեցին, որ նրա մասին բաց աղբյուրներում տվյալներ առանձնապես չկան: Թերեւս դրա պատճառն այն է, որ ռազմական կցորդի, այսպես ասած, կուրացիան իրականացնում է պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վաչությունը, եւ հենց այս հիմնավորմամբ էլ ՊՆ-ից հրաժարվեցին մեզ տեղեկություններ հաղորդել նորանշանակ ռազմական կցորդի մասին։ Բայց եթե անձը կարեւոր դերակատարում է ստանձնել, արժե, որ հասարակությունն իմանա, թե ով է նա: Մենք տարբեր աղբյուրների եւ նյութերի ուսումնասիրությունից պարզեցինք, որ զինվորական Հրայր Գեղամյանն այն անձանց թվում է, որոնց մասին ժամանակին իր ասուլիսում խոսել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, եւ այդ անձինք, ըստ նրա խոսքի, «2008-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ապահովել են օլիգարխների ունեցվածքի անվտանգությունը»:  


2018թ․ սեպտեմբերին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը համատեղ ասուլիս տվեցին` կապված գաղտնալսումների հայտնի դեպքի հետ, եւ «ուշագրավ բացահայտում արեցին»՝ հայտարարելով, թե ապացույցներ կան այն մասին, որ որոշ զինծառայողներ 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ապահովել են օլիգարխների ունեցվածքի անվտանգությունը: 
«Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, դա նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է: Արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է, եւ ես հիմա այդ փաստն ապացուցող փաստաթղթեր կներկայացնեմ, ընդ որում՝ բնօրինակներ, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից հետո մինչեւ մարտի 7-8-ն ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները»,- ասուլիսում հայտարարել էր Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ փաստաթղթերում նշված՝ որպես վարձատրություն տրամադրված գումարները հանվել են օլիգարխների հաշիվներից:

Ըստ այդ փաստաթղթերի՝ զինծառայողներին վճարվել է 50-հազարական դրամ, «ընդհանուր առմամբ` վճարվել է 180 միլիոն դրամ, որը եթե բաժանում ենք 50 հազարի, ապա ստացվում է, որ այդ օրերին 3 հազար 600 զինծառայող մասնակցել է «օլիգարխների ունեցվածքների պահպանության գործին»,- ասում էր Սասուն Խաչատրյանը: Ապա նա հենց ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանին փոխանցել էր քրգործում եղած մի բնօրինակ փաստաթուղթ, որը Վանեցյանն ուղիղ եթերում ցուցադրեց լրագրողներին։ 

Հրապարակված ցանկում է նաեւ X զորամասի ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի ծառայող, կապիտան Հրայր Վահանի Գեղամյանի անունը, որը հենց ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ նշանակված անձն է։ Այսինքն՝ Սասուն Խաչատրյանի «սենսացիոն բացահայտումից» հետո Գեղամյանը ոչ միայն շարունակել է ՊՆ-ում աշխատել, այլեւ այս տարիներին պաշտոնի եւ կոչումի առաջխաղացում է ունեցել: 2018-ին հարկավոր էր հանրային ուշադրությունը շեղել գաղտնալսման ձայնագրությունից եւ որոշ զինվորականների պախարակելու միջոցով Մարտի 1-ի գործին նոր հնչեղություն տալ, արվել է, իսկ հետագայում գուցե պարզվել է, որ այս տեղեկատվությունը կեղծ է, կամ` այդ զինվորականները սկսել են համագործակցել ՔՊ-ական իշխանության հետ, եւ Գեղամյանը հայտնվել է կցորդի պաշտոնում։ Տրամաբանությունը հուշում է, որ Հրայր Գեղամյանը եւ ցուցակում ներառված մյուս զինվորականներն առնվազն պետք է ազատազրկվեին՝ Քրեական օրենսգրքի 147-րդ՝ «Վարձկանությունը» հոդվածով, որը ծանր մեղադրանք է, 6-12 տարի պատիժ նախատեսող, ինչը տեղի չի ունեցել: 

Այդուհանդերձ, «Հրապարակը» պաշտոնական հարցում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե. «Մարտի 1-ի վարձկանների» վերաբերյալ հարուցված քրեական գործն ի՞նչ ճակատագիր է ունեցել, հրապարակված զինվորականների ցանկից ո՞ւմ մեղավորությունն է ապացուցվել, ի՞նչ ընթացք է ստացել Սասուն Խաչատրյանի հայտարարությունը, արդյո՞ք Հրայր Վահանի Գեղամյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվել է։