Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Քաղաքականություն

Սա Հայաստանը փաստացի Էրմենիստան դարձնելու միջազգայնացման ազդարարումն էր. Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Ահա, թե ինչ պետք է իմանան ապագա սերունդները Փաշինյանի ազգակործան քայլերի մասին։

1994-2020թթ. Արցախի 12.000 քառ.կմ տարածք հայ ժողովրդի վերահսկողության տակ էր՝ Արաքսից մինչեւ Քարվաճառ։

Հայն էր տերը Արցախ աշխարհի։ Այնքան էր տեր, որ Նիկոլի հետ ինքնամոռաց Շուշիում քոչարի էր պարում։

2019-ի օգոստոսին Ստեփանակերտում Նիկոլը բացականչեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Նիկոլը ասեց դա՝ բերելով պատերազմ եւ աղետ։

Պատերազմի ընթացքում` 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու ռուսական առաջարկից, որի հետեւանքով հազարավոր նոր զոհեր ու ահռելի տարածքային կորուստներ ունեցանք։ Արդյունքում, Նիկոլն անհամեմատ ավելի վատ պայմաններով ստորագրեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

2020-ի դեկտեմբերին Նիկոլը ադրբեջանցուն բերեց կանգնեցրեց Սյունիքի գլխին։ Մի քանի ամիս անց Նիկոլի լուռ համաձայնությամբ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

2021-ի մայիսին նրա լուռ համաձայնությամբ ադրբեջանցիներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ.կմ տարածքը։ Նիկոլն էլ հայտարարեց, որ չի պատրաստվում Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ մղել։

2021-ի հունիսին նա գնաց ընտրության՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի ու Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզերով։

Բայց 2022-ին նա արդեն հայաթափեց Լաչինն ու Աղավնոն։

2022-ի սեպտեմբերին պատերազմով զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքի 150 քառ.կմ։

2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառ.կմ տարածքով՝ Արցախն էլ ներառյալ։

Դրանից երկու ամիս անց Ադրբեջանը սկսեց Արցախի շրջափակումը։

2023-ի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանը նախաձեռնեց նոր պատերազմ Արցախի դեմ։ Նիկոլն ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը չի խառնվելու ու «չի ներքաշվելու պատերազմի մեջ»՝ դառնալով Արցախի հայ բնակչության կոտորածի հանցավոր դիտորդը։

2023 սեպտեմբեր. Նիկոլի հանցավոր անգործության պայմաններում հայաթափվեց Արցախը։ Ավելի քան 120.000 հայություն դարձավ գաղթական։

2023-ի աշուն. Նիկոլը Հայաստանը դարձնում է մեծ տերությունների բախման կենտրոն` բռնելով թուրք-նատօական ծայրագավառ դառնալու անփառունակ ուղին։

2024-ի սեպտեմբեր. Արցախի հայաթափման տարելիցի օրը Նիկոլը Նյու Յորքում հյուրընկալվում է Էրդողանին։

Սա Հայաստանը փաստացի Էրմենիստան դարձնելու միջազգայնացման ազդարարումն էր։

Ահա Նիկոլի հանցանքների մի մասի համառոտ նկարագիրը։

Բայց ինչպես ասում են՝ Զատկից հետո ներկած ձուն ոչ մեկին պետք չէ այլեւս…»։