Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Միլլերի առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել
Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ
«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել. «Հրապարակ»Ռուսաստանի Վորոնեժի մարզում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԵրևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Ադրբեջանցու կրակոցից հետո, երեխաները ևս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրելԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ. «Ժողովուրդ»Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն. «Հրապարակ» Ինչու է պաշտոնից հեռացել Սարգիս Հայոցյանը. «Ժողովուրդ»Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերը
Հասարակություն

ԱՄՆ կառավարությունը հայտարարում է Հայաստանին 20 միլիոն 600 հազար դոլար աջակցություն տրամադրելու մասին

Պետքարտուղար Բլինքենը և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, անդրադարձ կատարելով Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին, հայտարարել են հետագա զարգացումները խթանելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից 20 միլիոն 600 հազար դոլար տրամադրելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Նոր ֆինանսական հանձնառությունները, որոնց մասին հայտարարվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, կուղղվեն կառավարության բարեփոխումներին և կնպաստեն հանրային ծառայությունների բարելավմանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Ժողովրդավարությունն արդյունավետ է» նախաձեռնության շրջանակում։

Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ-ի «Ժողովրդավարությունն արդյունավետ է» խորագրով միջոցառումը, որտեղ պետքարտուղար Բլինքենը և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, «Ֆորդ հիմնադրամի» հետ համագործակցելով, մեկ հարկի տակ էին հավաքել գործընկեր պետությունների ղեկավարներին, բարեսիրական գործընկերներին և քաղաքացիական հասարակությանը՝ քննության առնելու աջակցության ավելացումը Հայաստանին և աշխարհի այլ երկրներին, որտեղ  ժողովրդավարական հեռանկարներ ու հնարավորություններ են բացվում։

Կոնգրեսի հետ աշխատանքներն ամփոփելով՝ ԱՄՆ ՄԶԳ-ը և Պետքարտուղարությունը  հայտարարեցին կիբերանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացման և բարդ սպառնալիքների ու մարտահրավերների նկատմամբ դիմակայունության ամրապնդման հարցերում Հայաստանին աջակցելու նպատակով 20 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։

Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարել է  նաև 600․000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին, որը «Տեղեկատվական բարեվարքության և դիմակայունության բարելավման նախաձեռնության» (ProInfo) շրջանակում կուղղվի ազդեցիկ ու հանրային հետաքրքրություններից բխող լրագրություն ապահովելու նպատակով անկախ լրատվամիջոցների տեխնոլոգիական արդիականացմանը, մեդիա և տեղեկատվական գրագիտության հարցերում նորարարությունների խթանմանը և Հայաստանում մեդիա ոլորտի առանցքային բարեփոխումների ջատագովման աշխատանքներին։

Հայաստանի համար նախատեսված նոր 20․600․000 ԱՄՆ դոլար աջակցությունը ապահովվում է ի լրումն մոտ 11,9 միլիոն ԱՄՆ դոլարի, որի մասին հայտարարվել էր ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերի այս տարվա հուլիսին Հայաստան կատարած այցի ընթացքում։ Ֆինանսավորումը միտված է տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, թվային լուծումների խթանմանը և աղետների արձագանքման պատրաստականության մեծացմանը։

Ժողովրդավարական զարգացումների ճանապարհին գտնվող այլ երկրների ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին միջոցառմանը ներկա՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց երկրի ժողովրդավարական առաջընթացը՝ ողջունելով նոր ներդրումներն ու համագործակցությունը ժողովրդավարական դիմակայունության մեծացման ուղղությամբ։

Պետքարտուղար Բլինքենը և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը դեռևս 2022թ․ մեկնարկեցին «Ժողովրդավարությունն արդյունավետ է» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով ձևավորել շահագրգիռ կողմերի ու գործընկերների միասնական հարթակ, որի միջոցով ռեսուրսներ կապահովվեն ժողովրդավարական վերելքի ճանապարհին գտնվող երկրներին՝ օգնելու երկրի քաղաքացիների համար շոշափելի ու տևական արդյունքների ապահովման հարցում։ Այս ռեսուրսները միտված են աջակցել կառավարության բարեփոխումներին և հանրային ծառայությունների բարելավմանը՝ առաջնահերթ դիտարկելով քաղաքացիների կարիքներին արձագանքելու հարցերը  և  թափանցիկության ու հաշվետվողականության մեծացումը։

«Հուլիսին ես Երևանում էի այս նշանակալի առաջընթացի և հետագա զարգացումների ուղղությամբ հայ ժողովրդի կողմից իրականացվող աշխատանքն անձամբ տեսնելու համար։ Իսկ այժմ, գոհունակությամբ ուզում եմ հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ը և Պետքարտուղարությունը, աշխատելով Կոնգրեսի հետ, Հայաստանին կտրամադրեն 20 միլիոն ԱՄՆ դոլար՝  կիբերանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացման և դիմակայունության ամրապնդման նպատակով»,- իր ողջույնի խոսքում նշեց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը։

Շարունակելով «Հանուն ժողովրդավարության» վեհաժողովի գործընթացից սկիզբ առած դրական շարժընթացը և  հետամուտ լինելով «Ժողովրդավարությունն արդյունավետ է» նախաձեռնության նախորդ հանդիպումներում առաջ քաշված թեզերին՝ այս հավաքի ընթացքում կրկին ընդգծվեց ԱՄՆ հանձնառությունը ժողովրդավար պետությունների այս հարթակը պահպանելու հարցում, որը թույլ կտա համախմբել ջանքերն ու շարունակաբար միջոցներ ձեռնարկել, որոնք ի ցույց կդնեն ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները և արժանապատվությունը յուրաքանչյուր համար։

Միասին մենք կապացուցենք, որ ժողովրդավարությունը կարող է հաղթել ու դրական արդյունքներ ապահովել յուրաքանչյուր անձի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։