4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Միլլերի առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել
Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ
«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել. «Հրապարակ»Ռուսաստանի Վորոնեժի մարզում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԵրևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Ադրբեջանցու կրակոցից հետո, երեխաները ևս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրելԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ. «Ժողովուրդ»Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն. «Հրապարակ» Ինչու է պաշտոնից հեռացել Սարգիս Հայոցյանը. «Ժողովուրդ»Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Հասարակություն

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ բուհերում, ուսումնարաններում և քոլեջներում սովորող ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի նաև այս ուսումնական տարում:

Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում.  հավանության են արժանացել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1762-Լ և 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 2291-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի ընդունվել է երկու որոշում, որոնցից առաջինով կարգավորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների՝ ՀՀ ՄԿՈՒ հաստատություններում և բուհերում կրթության շարունակականության և աջակցության հարցը, իսկ երկրորդով աջակցություն է ցուցաբերվել մինչև բռնի տեղահանումն արդեն իսկ ՀՀ վերոնշյալ ուսհաստատություններում սովորողներին:

«Նախորդ տարվա որոշումները կարգավորում էին 2023-24 ուսումնական տարվա ընթացքում տրամադրվող աջակցությունը: Այսօրվա փոփոխություններով նախևառաջ հստակեցնում ենք անհրաժեշտ աջակցությունը մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը: Ընդ որում՝ այս տարվա աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով, ինչ նախորդ տարի: Հաջորդ՝ 2025-26 ուստարում, նախատեսում ենք ներառել նաև միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի շեմ՝ առնվազն 75 տոկոսի չափով, որը թույլ կտա նաև խրախուսել բարձր առաջադիմությունը՝ ավելի լավ մասնագետ դառնալու և իրենց նախընտրած ոլորտում մրցունակ լինելու առումով»,-նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ կատարվող փոփոխությամբ ուսման վարձի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը հանվում է՝ այն փոխարինելով փաստացի ուսումնառության համար սահմանված չափերով. «Նախորդ տարի այս կարգավորումը ներառել էինք, որպեսզի նպաստեինք ուսանողների՝ տարբեր ուսհաստատություններում առավել համաչափ բաշխմանը, սակայն հաշվի առնելով, որ արդեն խոսում ենք փաստացի սովորող ուսանողների մասին՝ այս դրույթը հանվել է: Սահմանաչափի վերանայումը նաև թույլ է տալիս

100 տոկոս փոխհատուցում տրամադրել բոլոր այն դեպքերի համար, որոնցով անցյալ տարի ամբողջական փոխհատուցում չէր ձևավորվում»:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր ծրագրով տրվող աջակցությունը, բացի վերոնշյալ ուսանողներից,  վերաբերելու է նաև այս տարի ՄԿՈւ հաստատություններ և բուհեր ընդունված ԼՂ-ից բռնի տեղահանված  ուսանողներին՝ շուրջ 180 սովորողի. «Նրանք ևս կունենան նույն պայմաններով կրթաթոշակի տեսքով փոխհատուցում ստանալու հնարավորություն, որոնց համար մյուս տարվանից կգործի ՄՈԳ-ի շեմը»:

Նախարարը շեշտել է, որ նախորդ տարի 1-ին կիսամյակում ուսման վարձի փոխհատուցում է ստացել բուհերի 1834 ուսանող, իսկ երկրորդ կիսամյակում՝ 2134 սովորող: Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով առաջին կիսամյակում փոխհատուցում է ստացել 919 ուսանող, իսկ 2-րդ կիսամյակում՝ 1133 սովորող: «Այս որոշումները վերաբերում են հազարավոր ուսանողների, որոնք պետք է վստահ լինեն, որ կստանան ֆինանսական համապատասխան աջակցություն և կարող են կենտրոնանալ իրենց ուսման որակի վրա»,-ամփոփել է Ժաննա Անդրեասյանը: