Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Միլլերի առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել
Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ
«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել. «Հրապարակ»Ռուսաստանի Վորոնեժի մարզում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԵրևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Ադրբեջանցու կրակոցից հետո, երեխաները ևս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրելԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ. «Ժողովուրդ»Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն. «Հրապարակ» Ինչու է պաշտոնից հեռացել Սարգիս Հայոցյանը. «Ժողովուրդ»Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերը
Հասարակություն

Նախկին ՀՀԿ-ականը ջղաձգվում է ու մեղադրում «նախկիններին»

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը բորբոքվեց ու ջղաձգվեց, երբ լրագրողներն ակնարկեցին Նիկոլ Փաշինյանի լայն ժպիտի մասին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հեղինակած գիրքը կրծքին սեղմելիս։

Պապոյանը ջղաձգումներով ու բորբոքված փորձում էր լրագրողներին վստահեցնել ու ինքն իրեն համոզել, թե իբր Փաշինյանն ինչ անում՝ հայերի ու Հայաստանի համար է անում ու, որ Հայաստանը մինչ օրս նախկինների պատճառով «շրջափակման» մեջ է հայտնվել։

«Այն, ինչ եղավ Հայաստանի հետ այսօր՝ նախկինների վարած քաղաքականության արդյունք էր․․․․ նախկիններն էին կորուստների պատճառը․․․ մի երկուսն օլիգարխ էին, մյուսներն ապրում էին աղքատության մեջ․․․»․․․ 

Այստեղ պետք է հիշեցնել Պապոյանին ու նրա նման մտածող մարիոնետներին, որ իր այսօրվա քաղաքական կնքահայրը ոչ միայն դեռ 2019 թվականի ապրիլի 8-ին հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության հարցի շուրջ բանակցություններն սկսելու է իր զրոյական կետից, այլև հետո խոստովանել էր, թե՝ հենց սկզբից պետք է ազնիվ լիներ, ու ասեր, որ Արցախի հարցը լուծվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․․․

Սա մի կողմից․ մյուս կողմից էլ Պապոյանը մոռացել է իր քաղաքական հետագիծը (եթե իհարկե այն կարելի է հետագիծ որակել)։

Նրան պետք է հիշեցնել, որ երբ խոսում է նախկինների վարած ու չվարած քաղաքականությունից, չպետք է մոռանա, որ  2005-2018 թվականներին Գևորգ Պապոյանը անդամակցել է ՀՀԿ-ին, ասել է թե՝ այն ժամանակ գործող իշխանության մաս է կազմել, ապա հեռացվել՝ ներկուսակցական աշխատանքներին չմասնակցելու և կուսակցության կարգապահությունը խախտելու պատճառով։

Թեև Գևորգ Պապոյանն այս առթիվ ասել է, թե իբր իր անդամակցությունը բացառապես կրել է ֆիկտիվ բնույթ, սակայն փաստն այն է, որ այս մասին երբևէ չհիշատակելու և, հավանաբար, իր նշած «աղքատության» միջից դուրս գալու համար, Պապոյանը փորձել է «ջնջել իր հետագիծը»։

Համենայնդեպս, 2020 թվականի մարտի 7-ին Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցություն ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել է, որ 2019 օգոստոսի 2-ին «Gevorg papoyan parl» մականունով օգտատերը, ապա՝ 2020 թվականի մարտի 6-ին «Gevorg Papoyan 87» մականունով մեկը, փորձել են սրբագրել Գևորգ Պապոյանի կենսագրությունը Հայերեն Վիքիպեդիայում՝ հանելով Պապոյանի կենսագրության այն հատվածը, որտեղ ասվում է վերջինիս` 2005-2018 թվականներին «Հայաստանի Հանրապետական կուսակցությանն» անդամակցելու մասին։

Խաժակյանի պնդմամբ` մասնակիցների մականունները և կատարված խմբագրումների բովանադակությունը վկայում են այն մասին, որ սրբագրումները կատարել է հենց Գևորգ Պապոյանը, փորձելով «սրբագրել» սեփական կենսագրությունը։

Սա պարզապես ի գիտություն․․․

Այս ենթատեքստում արդեն զարմանալի չէ, որ իր իսկ պատմությունը, անցած ուղին ու գործունեությունը ջնջող-սրբագրող անձն ընդունակ է երկրի պատմական իրողությունները հերքել ու հայտարարել, թե՝  «Հայաստանի իրական անկախության օրը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին է», այսինքն՝ այն օրը, երբ Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության նկատմամբ, ամբողջությամբ բռնազավթեց այն և իրականացրեց հայերի էթնիկ զտում։

Արմինե Մկրտումյան