Միրզոյանը բոյկոտել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը, ինչը փաստում է հրապարակված լուսանկարը։
Պաշտոնական լուսանկարահանման արարողությանը մասնակցել են ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և անդամ մյուս երկրների ԱԳ նախարարները, որտեղ բացակայում է Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք՝ այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 18։15–ին, Արարատ Միրզոյանը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։