Արցախն ինձ համար կլինի այնքան ժամանակ, ինչքան ես շնչում եմ. Արցախի թեման պետք է տաք պահենք. Արթուր Թովմասյան
Արցախն ինձ համար կլինի այնքան ժամանակ, ինչքան ես շնչում եմ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրուցում ասաց Արցախի հանրապետության ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը:
«Արցախն ամեն օր իմ երազների մեջ է։ Իսկ երազից դուրս՝ Արցախի թեման տաք պետք է պահենք, ես մեր բոլոր պատգամավորներին խորհուրդ եմ տալիս, որ ինձ համար Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հիմա չկա 5 խմբակցություն, բոլորդ մի խմբակցություն եք՝ Արցախի ժողովրդի խմբակցությունը»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս էր քիչ առաջ շփվում ՀՀ իշխանությունների հետ, որոնք չեն ճանաչում Արցախի ղեկավարությանը, Թովմասյանն ասաց, որ խոսքը եղել է իր առողջության մասին։
«Ես վատառողջ եմ, իրենք ինձ հարցրեցին՝ ոնց ես, ես ասել եմ՝ կարգավորվում եմ: Հիմա ես ծանր եմ խոսում, չեք տեսնո՞ւմ»,- ասաց Թովմասյանը՝ վստահեցնելով, որ ՀՀ իշխանությունների հետ ոչ մի կապ չկա: