Միրզոյանը և Արաղչին Նյու Յորքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում բանակցություններ է վարել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը:
Արտգործնախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։