1988-ի փետրվարից հետո հայ ազգը երբեք այնքան համախմբված չէր պաշտպանելու իր հայրենիքը՝ արցախը, որքան 2020-ի սեպտեմբերի 27-ին, այդ ոգին դեռ կա. Խաչատրյան
1988-ի փետրվարից հետո հայ ազգը երբեք այնքան համախմբված չէր պաշտպանելու իր հայրենիքը՝ Արցախը, ինչպես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը.
«Այդ ոգին դեռ կա, այդ ուժը դեռ կա, այդ հավատը դեռ կա, որքան էլ ներքին ու արտաքին թշնամիները, ձեռք ձեռքի տված փորձեն կործանել։ Ճիշտ առաջնորդություն ու ճիշտ կազմակերպում ու ամեն ինչ կարող ենք վերադարձնել։ Հերոս տղերքի ու աղջկերքի գործը կիսատ չպետք է մնա․․․»: