Ներում չկա ո՛չ գերագույն դավաճանին, ո՛չ էլ իր մերձավոր դավաճանակույտին, ահեղ դատաստանի օրը գալու է. Ռուբեն Մելիքյան
Ներում չկա ո՛չ գերագույն դավաճանին, ո՛չ էլ իր մերձավոր դավաճանակույտին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա նաև նշել է.
«Ներում չկա լույսը՝ խավար, արյունը՝ ջուր, երջանկությունը՝ մղձավանջ, Հայրենիքը՝ ծանր հուշ դարձնողներին։
Ներում չկա՛ ու չի լինելու։ Ո՛չ գրավորական և ո՛չ էլ բնավորական օրենքներով։ Ահեղ դատաստանի օրը գալու է»։