Թուրքիան Ադրբեջանի ավագ ընկերը չէ՞, չեք զգացե՞լ, 44-օրյա պատերազմո՞ւմ էլ չեք զգացել, թե՞ էլի պետք է երգենք, որ «Ստամբուլն արյան ծով ենք սարքելու»․ Անդրանիկ Քոչարյան
Պատերազմի ժամանակ չե՞ք զգացել, որ Թուրքիան մեծ դերակարատում ունի Կովկասում։ Այս հարցադրմամբ դիմեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին, երբ վերջիններս ակնարկեցին Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջերմ հանդիպման մասին։
«Ինչի՞ Թուրքիան այս տարածաշրջանում չկա՞, Ադրբեջանի ավագ ընկե՞րը չէ, չեք զգացե՞լ դա, 44-օրյա պատերազմո՞ւմ էլ չեք զգացել: Թուրքիայի դերակատարման մասին բոլորդ էլ երևի գիտեք։ Թե՞ էլի պետք է երգենք, որ «Ստամբուլը արյան ծով ենք սարքելու»։ Մոռացեք, պետք է գնալ խաղաղության»,- պատասխանեց նա՝ կրկին կոչ անելով չմոռանալ, որ Թուրքիան Ադրբեջանի ավագ ընկերն է:
Քոչարյանը պնդեց, որ տարածաշրջանային բոլոր գերտերությունները պետք է միտված լինեն խաղաղության հասնելուն:
«Թուրքիան էլ անելիք ունի»,- հավելեց նա: