Եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր է ուզում, ապա պետք է ապառազմականացվի. Բաքուն նորանոր պահանջներ է առաջ քաշում
Ադրբեջանի պահանջները ՀՀ իշխանություններին, երևում է, նոր հորիզոններ են գրավում, հերթը հասել է հայոց բանակին:
Այսպես. իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով զբաղվում է հայ-ադրբեջանական բանակցություններով, հայտարարել է` եթե «Հայաստանը խաղաղության պայմանագիր է ուզում, ապա պետք է հրաժարվի Ղարաբաղի մասով պահանջներից, փոխի Սահմանադրությունն ու ապառազմականացվի»։
Այս հայտարարությունը գալիս է ապացուցելու այն պնդումը, որ թշնամի երկրում ամենևին էլ տրամադրված չեն խաղաղության պայմանագիր կնքելուն, իսկ Հայաստանի ղեկավարության անընդհատ միակողմանի զիջումներ անելը որևէ դրական արդյունքի չի բերելու: