ՀՀ-ն պետք է սահմանադրական փոփոխությունների միջոցով մեկընդմիշտ հրաժարվի տարածքային պահանջներից․ Բայրամով
Անցած տարվա ընթացքում Ադրբեջանը և Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում ուղիղ բանակցությունների միջոցով։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ առաջընթացը վերաբերում է խաղաղության պայմանագրի մշակմանը, պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումներին։ Նա կարևորել է մի շարք գործոններ, որոնց իրականացումը կարագացնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Կարգավորման գործընթացն ավարտելու համար Հայաստանը պետք է սահմանադրական փոփոխությունների միջոցով մեկընդմիշտ օրինական կերպով հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից»,- ասել է նա։