Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի ռեկտորին կալանավորել են
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի արդեն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանին երկամսյա կալանք են տվել։
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի իրավապահները խուզարկել էին Պոլիտեխնիկն ու ռեկտորի տունը, բուհից մոտ 2 տասնյակ անձանց էին բերման ենթարկել ու բաց թողել, իսկ ՁՊՎ-ում` ձերբակալված անձանց պահման վայրում 72 ժամ ռեկտորի հետ պահել էին տեղակալին՝ Տիմեյա Աղամյանին, հաշվապահին։