Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ, և պետք չէ եկեղեցուն քննադատել, որ իր վրա կուսակցության դերակատարություն չի վերցնում. քաղաքագետ
Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են գնացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Եկեղեցին հիմա սոցիալական ու քաղաքակրթական դերակատարություն ունի, եթե կարողանում է, եթե ոչ' ծիսակատարություններ մատուցող կառույց է։ Դա ոչ վատ է, ոչ լավ, դա քրիստոնեական քաղաքակրթության ներկա վիճակն է։
«Նաև պետք է տարանջատել կրոնը և հավատքը։ Հավատքը մասնավոր դաշտում է գտնվում, կրոնը` հանրային։
Եզրակացությունը.
- Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ, եւ պետք չէ եկեղեցուն քննադատել, որ իր վրա կուսակցության դերակատարություն չի վերցնում։
- Եթե ցանկանում եք եկեղեցին քննադատել, ապա քննադատեք իր սոցիալական ու բարոյաէթիկական դերակատարությունը վատ, կամ, առհասարակ, չկատարելու համար։
- Եկեղեցուն քննադատելը իր առաքելության մեջ չմտնող դերակատարությունը չկատարելու համար, ապա դրանով արդարացնում եք այն կազմակերպություններին, որոնք առաքելությունը չեն կատարում»։