Ավրորա Մարդիգանյանին և Ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ է տեղադրվել Երևանում
Այսօր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ բացեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում:
Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ վերապրումի խորհրդանիշ դարձած Ավրորա Մարդիգանյանին նվիրված քանդակի հեղինակը իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է:
Բացման արարողությանը ելույթ ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Միջոցառմանը ցուցադրվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատմությանն ու գործունեությանը նվիրված «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ներկաները հնարավորություն ունեցան նաեւ վայելելու մրցանակի արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը պատմում է Մարդիգանյանի՝ դեպի մեծ էկրան ուշագրավ ճանապարհի մասին: