Արագածոտնում ոչ սթափ վարորդը մեքենայով տապալել է բետոնե էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Լեռնիկ Թ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Փարպի-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր շրջվել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած)։