Ում ասես՝ կարող են դեկան ու ամբիոնի վարիչ դարձնել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
««Բարձրագույն կրթության և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով, որն արդեն քննարկման է դրված, նախատեսվում է, որ բուհի՝ ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավարը պետք է ունենա դրա ուղղվածությանը համապատասխան որակավորում կամ գիտական աստիճան:
Համապատասխան որակավորում ասվածը, այլ կերպ ասած, նշանակում է, որ ապագայում բուհերում դեկան կամ ամբիոնների վարիչ կարող են ընտրվել նաև գիտական աստիճան չունեցող անձինք: Սա լրջագույն հարված է լինելու բարձրագույն կրթության համակարգին, քանի որ պարզ է, թե ինչ կոնտինգենտ են համալրելու համալսարանների համար այս չափազանց կարեւոր պաշտոնները:
Ի դեպ, պաշտոնների ցենզն այս իշխանության օրոք համատարած իջեցվել է` այնտեղ, որտեղ գիտությունների դոկտորի կոչում էր պահանջվում, դարձրին թեկնածու, իջեցրին ստաժի ու մասնագիտական փորձի պահանջները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում