Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
Մամուլ

Փաշինյանը մտադիր է ռուսներին փոխարինել թուրքերով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի օրերին Նյու Յորքում Փաշինյան-Էրդողան աղմկահարույց հանդիպումից հետո Փաշինյանի ջերմ ժպիտն ու Էրդողանի գիրքը կրծքին սեղմած երջանիկ կեցվածքն այնքան քննադատվեցին, որ հետին պլան մղվեց այդ զրույցի բովանդակությունը։ Մինչդեռ հանդիպման բովանդակության վերաբերյալ սկանդալային ինֆորմացիաներ են շրջանառվում, որոնք ավելի վտանգավոր են ու տագնապեցնող, քան այն, որ Փաշինյանը հանդիպման համար այցելել էրՆյու Յորքում գտնվող «Թուրքական տուն» կոչվող թուրքական ներկայացուցչություն: Անգամ Էրդողանի «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը, որն այլ բան չէ, քան պանթուրքիզմի գաղափարախոսության տարածում, այդքան կարեւոր չէ, որքան այն կուլիսային խոսակցությունները, որ սպրդել են հանրային տարածք` այդ հանդիպումից հետո։

Ի դեպ, հանդիպման մասին երկուստեք հաղորդագրություններն ու հայտարարություններն էլ են որոշ մեսիջներ պարունակում, թե ինչի շուրջ են կողմերը զրուցել։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում, բնականաբար, ավելի զգուշավոր, դիվանագիտական ձեւակերպումներ են տվել՝ տեղեկացնելով, որ Փաշինյանն ու Էրդողանն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում արդեն իսկ կատարված քայլերին եւ առկա պայմանավորվածություններին, ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու եւ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Ինչպես նաեւ․ «Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման, պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաեւ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»:

Իսկ հանդիպմանը հաջորդած Էրդողանի հրապարակային հայտարարություններից հասկանալի է դառնում, որ Փաշինյանը խնդրել է թուրքական պետության ղեկավարին՝ միջնորդել Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու, պայմանագիր կնքելու հարցում։ Թուրքական «Սաբահ» պարբերականի փոխանցմամբ, Էրդողանը, Նյու Յորքի թուրքական տանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, թե «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, որպեսզի նրանք կարողանան խաղաղ գոյակցել՝ որպես երկու հարեւան»։ «Սա այն է, ինչին մենք ձգտում ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ Անկարան հույս ունի լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները։ Էրդողանը նշել է, որ «երկու երկրների միջեւ խաղաղությունը դուռ կբացի նոր հնարավորությունների եւ ձեռքբերումների համար, և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես համապատասխան առաջընթաց կունենա»։ 

Արդեն մի քանի օր է՝ իշխանական վերին էշելոնում զգուշորեն  քննարկում են Փաշինյան-Էրդողան հանդիպման վերաբերյալ մի շարք վարկածներ։ Մասնավորապես, եթե Էրդողանը  կատարի Փաշինյանի խնդրանքը` Ալիեւին պարտադրի, առանց բոլոր կետերը համաձայնեցնելու, առաջիկա ամիսներին ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը Փաշինյանին օդուջրի պես պետք է՝ առաջիկա նախընտրական շրջանում այդ թուղթը քարոզչական դրոշակ դարձնելու համար, ապա Ռուսաստանին վերջնականապես դուրս կմղի Հայաստանից՝ ընդունելով Թուրքիայի վերահսկողությունը։

Դրանով կյանքի կկոչի հավաքական Արեւմուտքի երազանքը՝  Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը չի հանձնի ռուս սահմանապահներին, ինչպես որ խոստացել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այլ այդ առաքելությամբ կօժտի այլազգիներից ձեւավորված պահնորդական մի ընկերության, ինչի մասին արդեն տեւական ժամանակ խոսվում է։ Սա նշանակում է՝ Ռուսաստանին, բառի բուն իմաստով, դուրս հրավիրել տարածաշրջանից, եւ այդ շրջանակներում չեն բացառում, որ Փաշինյանը նաեւ խզի հայ-ռուսական միջպետական համաձայնագիրը, որով հայ-իրանական սահմանի վերահսկողությունը վերապահված է ռուս սահմանապահներին։ Հատկապես, որ դրա համար, ըստ իշխանականների, կա իրավական հիմք, միջպետական այդ համաձայնագիրը ժամանակին ԱԺ վավերացմանը չի ուղարկվել։ Բանն այն է, որ Զանգեզուրի միջանցք կոչվածը, ըստ նախագծի, խաչվելու է հայ-իրանական սահմանի հատվածում, որտեղ ռուսների ներկայությունը դառնալու է անցանկալի, հակառակ դեպքում ռուսները չեն հանձնվի, կավելացնեն իրենց թիվը, կտարածվեն նաեւ միջանցքի երկայնքով։

Եթե ավելի պարզ, ապա Փաշինյանը մտադիր է ռուսներին փոխարինել թուրքերով, որպեսզի հավերժացնի իր իշխանությունը` Հայաստանը վերջնականապես դարձնի թուրքական վիլայեթ եւ մի քանի տասնամյակ ապրի կառավարական դաչաներում։ Ուշագրավ է, որ Արևմուտքը ևս աջակցում է այս սցենարին, Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Թուրքիան կարեւոր միջնորդ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում՝ նշելով, որ Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատմական խաղաղությանը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում