«Ակնհայտ է, չէ՞, որ խաղաղության են պատրաստվում»․ թյուրքագետը հրապարակել է Ադրբեջանում կատարված հարցման արդյունքները
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրառում է արել և լուսանկար հրապարակել։
«Նոր հարցում Ադրբեջանից։
«Կո՞ղմ եք արդյոք, որ ձևավորվի Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն» հարցին ադրբեջանցիների 85%-ից ավելին պատասխանել է «այո»:
Հարցումն իրականացվել է վերջին օրերին Սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից:
Ակնհայտ է, չէ՞, որ խաղաղության են պատրաստվում»։