Մահացել է Վյաչեսլավ Դոբրինինը
Մոսկվայում 78 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Իրինա Դոբրինինան։
«Արտիստը մահացել է այսօր առավոտյան Մոսկվայի կլինիկաներից մեկում, որտեղ մի քանի օր առաջ ինսուլտ է տարել»,- ասվում է հրապարակման մեջ։
Անցած շաբաթ լրատվամիջոցները գրել էին, որ Դոբրինինը ծանր վիճակում հոսպիտալացվել է Մոսկվայում՝ կաթվածի կասկածանքով։
Վյաչեսլավ Դոբրինինը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում։ Ավարտել է Հոկտեմբերյան հեղափոխության անվան երաժշտական ուսումնարանը, ինչպես նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: