Ալիևը Ռուսաստանում նոր դեսպան է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռահման Մուստաֆաևին նշանակել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան։
Համապատասխան հրամանը հրապարակել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ռահման Սահիբ օղլու Մուստաֆաևին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է հրամանագրում։