Լիբանանում ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբն իր ծառայությունն իրականացնում է մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: