Հանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾ
Քաղաքականություն

ՀՀ-ն այսօր ունի կոմպլեմենտար քաղաքականության մեծ հնարավորություն. Օսկանյանի և Հովհաննիսյանի զրույցը

Հայաստանն այսօր ունի կոմպլեմենտար քաղաքականության մեծ հնարավորություն
 
Վարդան Օսկանյան, Վահե Հովհաննիսյան
 
Մաս 1
«Զանգեզուրը Ադրբեջան է, և վերջ». Ալիևը երեկ ձևակերպեց իրենց նոր ազգային նպատակը։ Սա այսօրվա աշխարհում ուղիղ և իրական սպառնալիք է Հայաստանի համար։ Իսրայելական հրթիռները և տանկերն ամեն օր ցույց են տալիս, որ միջազգային որևէ նորմ այսօր չի աշխատում։ Պաշտոնական Երևանը չի հակադարձում, երևի Ալիևին պատասխանելու «իրավունք» չունի, Էրդողանի գրքում դրա մասին հստակ գրված է։ Մնացածը մենք ենք՝ մյուսներս, և մեզնից առաջին հերթին պահանջվում են քաղաքական լուծումներ։
 
Շարունակելով իմ զրույցների շարքը հայկական աշխարհում լուծումներ փնտրող և առաջարկներ ձևակերպող գործիչների հետ, զրուցել եմ Վարդան Օսկանյանի հետ։ Զրույցը երկար է ստացվել, բայց կրճատվել չստացվեց, քանի որ կարևոր ու նոր ասելիք կար, այնպես որ կներկայացնեմ մի քանի մասով։
 
Վ.Հ. - Մեր զրույցն ուզում եմ սկսել ինձ վաղուց հուզող մի հարցով. 1994 թվականից հետո ընկած ժամանակահատվածում, Հայաստանի պաշտոնական, դիվանագիտական ու նաև ոչ պաշտոնական քննարկումների շրջանակներում երբևէ ունեցե՞լ եք այսօրվա զարգացումների սցենարը, երբևէ պատկերացրե՞լ եք, որ նման իրավիճակ, իրականություն հնարավոր է։
 
Վ.Օ. - Այստեղ պատասխանը միանշանակ ոչ է, իհարկե ոչ։ Նման սցենար երբեք չի քննարկվել, հնարավոր չէր ուղղակի պատկերացնել նման սցենար։ Ես կարծում եմ՝ նույնիսկ ադրբեջանցիները նման սցենար չէին կարող պատկերացնել։ Չգիտեմ, թե հայկական մասով ինչպիսի հիվանդագին աստիճանի պեսիմիստ, հոռետես մեկը պետք է լիներ, որ նման սցենար պատկերացներ։ Սա ուղղակի բացառված էր, որովհետև Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը ունեին առնվազն դիվանագիտական պաշտպանվածության բազմաթիվ շերտեր, և այդ պաշտպանվածության շերտերում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի կամ որևէ այլ երկրի վրա հույս դնելը այդ շերտերի վերջին հորիզոնականում էին։ Մինչ այդ երկկողմանի զուտ հայաստանյան պաշտպանվածության շերտեր կային, կար բանակցային գործընթաց, սեղանի վրա կար բանակցային փաստաթուղթ, կային միջնորդներ, վերջիվերջո կար հայկական պաշտպանական գիծ, հայկական բանակ, կային Լեռնային Ղարաբաղի շուրջ հարակից տարածքներ, բուֆերային զոնա, որոնք նման վտանգի ստեղծման դեպքում միշտ էլ առևտրի առարկա դառնալու ենթակա էին։ Դա միանշակ էր։ Այդ բոլոր պնդողները՝ ոչմիթիզականության և այլն, սխալ են, այդպիսի բան գոյություն չուներ։ Բնական է, որ ցանկացած նորմալ իշխանություն, երբ նման վտանգի առջև կանգնած լիներ, միշտ էլ առևտրի միջոցով, զիջումների միջոցով գոնե գիտեր, որ Լեռնային Ղարաբաղը մի միջանցքով ապահովագրված է, և դա կորցնելու մասին երբևիցե խոսք լինել չէր կարող։ Ահավասիկ, այս բոլոր պաշտպանվածության շերտերը կային։ Հայաստանի իշխանությունները կարծես չտեսան այս բոլորը, չուզեցին տեսնել, չգիտեին ինչ են անում, գնացին սխալ ճանապարհով և այդ բոլորը ուղղակի փոշիացրեցին, և մենք այսօր ունենք այն, ինչ ունենք։
 
Վ.Հ. - Ճի՞շտ է արդյոք իմ տպավորությունը, որ այսօր Ալիևը վարում է, բառիս բուն իմաստով, կոմպլեմենտար քաղաքականություն։ Դուք եղել եք Հայաստանի համար կոմպլեմենտար քաղաքականության գաղափարախոսը։ Այսօրվա իրավիճակում Հայաստանն ունի՞ հնարավորություն՝ կոմպլեմենտարիզմի ճանապարհով գնալու, և եթե այո, ինչպե՞ս։
 
Վ.Օ. - Այո, Ադրբեջանը, ես կասեի, կոմպլեմենտար քաղաքականություն է վարում և արդեն բավական հաջող։ Ադրբեջանը սա անում է՝ հիմնվելով նաև Թուրքիայի փորձի վրա։ Ես կարծում եմ՝ նաև Թուրքիայի աջակցությամբ, Թուրքիայի հետ համագործակցությամբ, որովհետև Էրդողանն արդեն երկար ժամանակ է, որ կոմպլեմենտար քաղաքականություն է վարում, ես կասեի՝ մեկ տասնամյակից ավելի, բայց Թուրքայի այդ կոմպլեմենտար քաղաքականությունը շատ ավելի տեսանելի և շեշտակի դարձավ Ուկրաինայի պատերազմից անմիջապես հետո, և բավականին մեծ հաջողությամբ Թուրքիան շարունակում է դա անել։ Ահավասիկ, նաև հիմա Ադրբեջանը, այդ օրինակին հետևելով, կարողանում է այդ քաղաքականությունը վարել։ 

Կոմպլեմենտար քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ և այդ պայմաններն այսօր կան։ Թուրքիան, օրինակ, օգտվելով իր աշխարհագրական դիքից, օգտվելով իր շուրջ ստեղծված տարբեր շահերից, հակասություններից, մի կողմից լինելով հիմքում որպես կրոնական ակունքներից բխած իշխանություն, բայց մյուս կողմից որպես աշխարհիկ պետություն, կարողանում է այդ երկու տարաբնույթ գործոնները ճիշտ համադրել և մի կողմից իսլամական արաբական աշխարհի համակրանքը շահել, մյուս կողմից՝ արևմուտքի՝ Թուրքիայի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը և կարևորությունը շահարկել և այդ բոլորի համակցմամբ կարողանալ Թուրքիայի համար շահավետ քաղաքականություն վարել։ Լինելով ՆԱՏՕ-ի անդամ և լուրջ պարտավորություններ ունենալով՝ կարողանում է կոմպլեմենտար քաղաքականություն վարել։ 

Ադրբեջանն այսօր նույնն է անում։ Մի կողմից Ադրբեջանի նկատմամբ և՛ Ռուսաստանի, և՛ Արևելքի առհասարակ շահագրգռվածությունը, մյուս կողմից Արևմուտքի՝ նավթային ռեսուրսների խնդրի պատճառով ռուսական նավթամթերքը Ադրբեջանի ճանապարհով Արևմուտք հասցնելը։ Ահավասիկ այստեղ կան ընդհանուր շահեր, ու նաև երկու կողմերն էլ ուզում են շահագրգռել Ադրբեջանին՝ հօգուտ իրենց։ Ադրբեջանը կարողանում է այդ հնարավորությունից օգտվել։ Հայաստանն այսօր ունի նման հնարավորություն, ես կասեի, որ այսօր առավել մեծ հնարավորություն կա Հայաստանի համար կոմպլեմենտար քաղաքականություն վարելու, քան եղել են իմ տասը տարիների ընթացում, որտեղ իսկապես մենք կարողացել ենք շատ արդյունավետ այս քաղաքականությունը վարել և շոշափելի հաջողություններ ունենալ։ Այսօր այդ հնարավորությունները առավել ևս գոյություն ունեն, որովհետև հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ աճել է, միաժամանակ աճել են հակասությունները. մի կողմից՝ Արևմուտքի նպատակը՝ Ռուսաստանին զրկել տարածաշրջանից, մյուս կողմից՝ Ռուսաստանի առավել շահագրգռվածությունը՝ ամրագրվելու տարածաշրջանում։ Ահավասիկ մի կարևոր հակասություն։ Կոնկրետ Հայաստանի մասով, թեկուզ և միջանցքի այս շատ հակասական հարցում տարբեր շահագրգռվածությունները, իսկապես հնարավորություն են տալիս Հայաստանին՝ կարողանալու ճիշտ օգտագործել այդ հակասությունները հօգուտ Հայաստանի շահերի։ 

Այստեղ այդ հակասությունների միասնության և այդ պայքարի դիալեկտիկայի ճիշտ շահարկումն է, որ նուրբ դիվանագիտական աշխատանք է պահանջում՝ ճիշտ կոմպլեմենտար քաղաքականություն վարելու համար։ Այստեղ շատ կարևոր է մի կողմից հրապարակայնությունը՝ քո ցանկությունները ի հայտ դնելու աշխարհին, սա շատ կարևոր է, բայց մյուս կողմից՝ քո նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է կուլիսային և խի´ստ կուլիսային դիվանագիտական աշխատանք տանելը։ Եվ այդ հրապարակայնության և խիստ կուլիսային փակ աշխատանքի համադրումն է, որ հնարավոր կդարձնի արդյունավետ կոմպլեմենտար քաղաքականություն վարելը։ Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չկա այդ ուղենիշը։ Իշխանություններն իսկապես չգիտեն՝ ինչ են անում, առաջին օրվանից չգիտեին, այսօր առավել ևս չգիտեն, փորձ չունեին, իսկ այսօր բացասական փորձ ունեն միայն։ Այսօր Հայաստանի իշխանությունների՝ վերջին տարիներին ձեռք բերած փորձը պարտության, կորուստների փորձ է։ Եվ երբ դու վարել ես մի քաղաքականություն և միայն ձախողում ես ունեցել և դա դու չես ընդունում, համարում ես, որ ամեն ինչ ճիշտ ես արել, նշանակում է՝ դու բացասական փորձ ես կուտակել։ 

Եվ այսօր հույս ունենալ, որ այդ բացասական փորձի վրա Հայաստանի իշխանությունները կկարողանան ինչ-որ դրական դիվանագիտական արդյունքներ ունենալ, կկարողանան այդ նուրբ կոմպլեմենտար քաղաքականությունը վարել, ուղղակի ես կարծում եմ, որ միամտություն է։ Համենայնդեպս, սա բավական բարդ խնդիր է, սրա մասին կարելի է շատ ավելի լայն դիսկուրս ունենալ։ Այստեղ դաշնակցային հարաբերությունների խնդիր կա, մենք կորցրել ենք մեր դաշնակիցներին, նորերին ձեռք չենք բերել։ Այսօր կարծես բացասական կոմպլեմենտարություն է անկախ իշխանություններից կիրառվում, այսինքն՝ մենք այդ հակասությունները ի վնաս մեզ ենք օգտագործում, և ոչ թե փորձում ենք այդ հակասություններից օգտվել։ Այո, կա բացասական կոմպլեմենտարություն, և այսօր Հայաստանի իշխանությունները հենց դա են վարում, և դրա արդյունքները մենք իսկապես ակնհայտորեն տեսնում ենք։
 
Շարունակելի»։