Սիրվարդ Գևորգյանն ազատվեց փոխնախարարի պաշտոնից․ Փաշինյանը ստորագրեց որոշումը
Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ստորագրել է Սիրվարդ Գևորգյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու որոշումը։
Հիշեցնենք, որ Սիրվարդ Գևորգյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացրել է՝ սեպտեմբերի 26-ին՝ բարձրացված աղմուկից հետո։