Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ Դանիելյան
Հասարակություն

ՀՀ ՔԿ քննիչները վերապատրաստվում են Եվրամիության և Եվրախորհրդի CyberEast ծրագրի շրջանակում

ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի CyberEast ծրագրի և Արևելյան գործընկերության տարածաշրջանում կարողությունների զարգացման համատեղ նախաձեռնությունների շրջանակներում հոկտեմբերի 2-ին Երևանում մեկնարկել է «Ֆինանսական հետաքննություն, վիրտուալ արժույթներ և դարքնեթ» խորագրով եռօրյա դասընթաց։
 
Դասընթացը կազմակերպվել է՝ որպես շարունակություն ՀՀ քննչական կոմիտեի կողմից, CyberEast+ CyberEast+ծրագրի աջակցությամբ, 2024թ. մայիսին Կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված եվրոպական փորձագետների մասնակցությամբ անցկացված խորհրդատվական առաքելություն-հանդիպման։
Դասընթացը, որին մասնակցում են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի համապատասխան վարչությունների ղեկավարներ, ՔԿ կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների՝ ֆինանսական շրջանառության բաղադրիչ ունեցող, ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործություններ քննող ավելի քան երկու տասնյակ քննիչներ, ուղղված է ֆինանսական հանցագործությունների քննությանը և փողերի լվացմանն առնչվող վարույթների շրջանակներում վիրտուալ արժույթների և դարքնեթի հետ վարվելակերպին, ֆինանսական բնույթի և կիբեռհանցագործությունների զուգահեռ քննություններ իրականացնելու՝ քննիչների կարողությունների զարգացմանը, նախաքննության ընթացքում ֆինանսական շարժերին հետևելու պրակտիկայի ամրապնդմանը։
 
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Նա շնորհակալություն է հայտնել եվրոպացի փորձագետներին՝ ՀՀ ՔԿ հետ գործակցությունը շարունակելու և CyberEast+ CyberEast+ծրագրի շրջանակներում կիբեռհանցավորության դեմ պայքարի ոլորտում իր մարդկային ռեսուրսները զարգացնելու՝ Քննչական կոմիտեի քաղաքականությանն օժանակելու համար՝ հաշվի առնելով, որ կիբեռհանցագործության և էլեկտրոնային ապացույցների մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու կարողությունների զարգացումը շարունակում է մնալ առաջնահերթություն։
 
Անցկացվող դասընթացը կարևորվում է նրանով, որ փողերի լվացման սխեմաներում կիրառվում են բարձր տեխնոլոգիաների նորացվող գործիքներ, ինչը ստիպում է ոչ միայն փոփոխել իրավական կարգավորումները, ընդլայնել ու խորացնել միջազգային համագործակցությունը, այլև՝ ֆինանսական և կիբեռհանցագործություններ քննող քննիչներին օժտել ժամանակակից որոնողական և վերլուծական տեխնոլոգիաների կիրառման կարողություններով։ 

Իսկ ընդհանուր առմամբ աստիճանաբար ամրապնդվում է համոզմունքը, որ ֆինանսական հանցագործությունների քննության ընթացքում առանցքային է դառնում տեխնոլոգիաների կիրառմամբ հանցավոր ծագում ունեցող գումարների, միջոցների, ակտիվների հայտնաբերումը, առգրավումը, արգելադրումն ու բռնագանձումը։ Պատճառն այն է, որ հանցավոր ծագում ունեցող միջոցները շրջանառությունից չհանվելու դեպքում չեն հատուցվում տուժողների, պետությանը պատճառված վնասները, իսկ ստվերում գտնվող հանցավոր եկամուտները հետագայում ծառայում են հանցավոր նպատակներին, գեներացնում նոր հանցավոր կարողություններ։