Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Հայաստանը ՌԴ-ից չի կարող, ԵՄ-ից չի ցանկանում հրաժարվել

Մինչ ԵՏՄ անդամակցելը Հայաստանն ու ԵՄ-ն հարաբերությունները մերձեցնելու լայն եզրեր էին փնտրում: Սպասվում էր ասոցացման համաձայնագրի ստորագրում: Մի քանի ուղղութուններով ԵՄ-ն խորացնում էր համագործակցությունը Հայաստանի հետ, փորձելով բարեփոխումների միջոցով բարձրացնելու ՀՀ-ի սննդի անվտանգության, կառավարման, տնտեսական մրցակցության և մի քանի այլ ոլորտների առավել թափանցիկությունը և որակական հնարավորությունների բարձրացումը:

2013թ-ի սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանը, անսպասելի, հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին, ԵՄ կառույցները սկսեցին նվազեցնել համագործակցությամբ պայմանավորված ֆինանսավորումը:

Վերջին շրջանում ԵՄ-ն կարծես ուզում է փոխել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, նորից փորձելով ռուսական ազդեցության գոտի համարվող Հայաստանում տարածել ԵՄ ազդեցությունը` ֆինանսավորման, համագործակցության միջոցներով` առաջարկելով համագործակցության նոր փաստաթուղթ:

Նախօրեին Երևանում էր ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Նա մեր երկրում է Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին փաստաթղթի մշակման շրջանակներում։

Նշենք, որ Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցում է արդարադատության, տնտեսական համագործակցության, առևտրի և ներդրումների բնագավառում:

Հայաստանը այժմ փորձում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Նշենք, որ ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթը հիմնված է նախկին համաձայնեցված դրույթների հիման վրա կազմված փաստաթղթի վրա, սակայն որոշ փոփոխություններով: Հիմնական շեշտը դրված է տնտեսական բլոկի վրա. թափանցիկություն, մրցակցություն, ներդրումներ, ծառայություններ և առևտուր:

Բացի այդ, Հայաստանը Եվրամիության հետ GSP+ համակարգով, որը հնարավորություն է տալիս մոտ 6400 անուն ապրանք Հայաստանից արտահանել ԵՄ գրեթե զրոյացված մաքսատուրերով:

Հավելենք, որ և ԵՄ-ի, և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի քաղաքակնությունն է, սակայն այստեղ այլ խնդիր է: ՌԴ-ն ցանկանում է պահպանել ազդեցությունը Հայաստանում և ոչ մի կերպ չի զիջելու իր ստրատեգիական տարածքը, իսկ ԵՄ-ն էլ իր հերթին փորձում է գորգը քաշել ՌԴ-ի ոտքերի տակից` շարունակելով համագործակցությունը Հայաստանի հետ:

Իսկ թե ինչ կստացվի նման համագործակցությունից, այժմ դժվար է գուշակել, քանի որ և ԵՄ-ն, և ԵԱՏՄ-ն Հայաստանում առաջ են տանում իրենց քաղաքականությունը, իսկ Հայաստանը հայտնվել է երկու հզոր կառույցների ընտրության առջև: Մեկից չի կարող հրաժարվել, մյուսից չի ուզում հրաժարվել:

Նշենք, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո թերևս չարդարացավ ՀՀ-ից արտահանումները, ՀՀ-ում ներդրումները, գուցե դա է պատճառը, որ Հայաստանը փորձում է ԵՄ-ի հետ ավարտին հասցնել այդպես էլ չստորագրված ասոցացման պայմանագիրը: