Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
Մամուլ

Ի՞նչ է ուզում Կարապետյանը վարչապետի դեմ տրիբունալի իր գաղափարով. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ազգային հպարտության տրիբունալն ու նրա կայացրած որոշումն արդեն իրականություն են, բայց դեռևս բազմաթիվ հարցեր են մնացել, որոնց պատասխանները չկան։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նախաձեռնությունը, ինչ խոսք, ողջունելի է, բայց ՀՀ շարքային քաղաքացու համար անհասկանալի։ Ի վերջո, ի՞նչ է ցանկանում Արշակ Կարապետյանն իր նախաձեռնությամբ։  Ի՞նչի մասին է խոսում հոկտեմբերի 2-ին Երևանի փողոցներում Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատի»  փողոցային ակցիաները և վարչական շենքերի արգելափակումը.

Ըստ տարածված հաղորդագրության, տրիբունալը, որ կոչված էր բարոյական ու իրավական գնահատական ​​տալու՝ կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին, քննելով ՀՀ քաղաքացիների դիմումները, մանրակրկիտ զննելով բերված բոլոր փաստարկները, հայտնաբերված փաստերի հիման վրա համակողմանի վերլուծելով Հայաստանի ղեկավարության գործունեությունը՝ իշխանությանը գալուց ի վեր, արձանագրել էր, որ Նիկոլ Փաշինյանը բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին։ Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալը ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման։ Վերջին անգամ նման իրադարձություններ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ։

Կարծես թե, նորություն չէր։ Հայաստանում բոլորը գիտեն այս փաստերը։
Ազգային հպարտության տրիբունալի որոշման մեջ միակ փաստարկված կետը Սահմանադրության տարբեր հոդվածներ խախտելու մասին է։ Հանուն արդարության, իրավական տեքստի վրա մասնագետներ են աշխատել, որոնք իրավական առումով անթերի են գործել։ Խնդիրները քաղաքական ու բարոյական դաշտում են։

Տրիբունալն առաջարկում է հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք, զրկել նրան հայ համարվելու իրավունքից, զրկել նրան համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից, զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից, կոչ անել վարչապետին կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ, կոչ անել բոլորին, ովքեր իրենց համարում են Հայաստանի քաղաքացի և հայրենասեր, հանրային և այլ միջոցառումների, ինչպես նաև Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ դրսևորել իրենց դիրքորոշումը՝ երես թեքելով նրանից։

Տեխնիկապես և գործնական առումով այս առաջարկների մի մասը բացարձակ անիրականանալի է, նաև իրավական որևէ ընթացակարգի հետ կապ չունի։ ՀՀ օրենսդրությամբ անհնար է որևէ մեկին զրկել հայ կոչվելու իրավունքից, քաղաքական լեգիտիմությունից, նաև Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից, հատկապես, երբ մարդը զբաղեցնում է, թեկուզ, ոչ արդարացիորեն, ՀՀ վարչապետի պաշտոնը։

Անհասկանալի է նաև Ազգային հպարտության տրիբունալի բուն կառուցվածքն ու տրամաբանությունը։ Այն ավելի շուտ քաղաքական նախաձեռնություն է, քան իրավական։ Եթե Արշակ Կարապետյանը փորձում էր տրիբունալով փոխարինել Սահմանադրական դատարանի, դատախազության և Ազգային անվտանգության խորհրդի գործառույթները, ապա փաստենք, այս փուլում, առնվազն, չստացվեց։ Վկան, ՍԴ որոշման հրապարակումն էր, որով ՀՀ իշխանությունները հրաժարվեցին Անկախության հռչակագրից։

Տրիբունալի գործողության նպատակը պարզ է՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր գաղափարով ցանկանում է ընդդիմադիր ուժերին համախմբել «Համահայկական ճակատի» շուրջ։ Բայց պառակտված ու ձախողված օրվա ընդդիմությանը բարդ է համախմբել։ Եվ, արդյո՞ք, կա դրա կարիքը։ Ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը սպառել է իրեն, ցուցադրել գործող իշխանությունների դեմ պայքարելու անընդունակություն։ Մեծ հավանականությամբ, «Համահայկական ճակատի» թիրախում չվարկաբեկված, երիտասարդ, ունակ զանգվածն է, որին համախմբելու ջանքերը, անխոս, ողջունելի են, բայց նվազ իրատեսական։

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է որոշի՝ հավատա՞լ, թե՞ չհավատալ «Համահայկական ճակատի» քաղաքացիական նախաձեռնություններին։ Իսկ դրա համար մեծ մարդկային, նյութական ռեսուրսներ են հարկավոր, նաև լայն քարոզչական արշավ, ինչը, «Համահայկական ճակատի» դեպքում գոնե այսօր այն բացակայում է։

Առկա իրողությունները հաշվի առնելով՝ կարելի է նշել, որ այն հաջողելու մեծ շանսեր չունի։ Հայաստանին որակապես նոր ընդդիմություն է հարկավոր։ Կդառնա՞ արդյոք «Համահայկական ճակատն» այդ նոր ընդդիմությունը, ցույց կտա ժամանակը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում