Փաշինյանը հիմա էլ խոստովանում է, որ պшտերազմը կարող է հենց վաղն էլ սկսվել․ Արթուր Խաչատրյան
Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանից փորձում էինք հասկանալ, թե ինչ թուղթ է դրված սեղանին, որն ուզում է ստորագրել այն Փաշինյանը, ով երդվում էր, որ ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու։ Ու ինքը դա հիմնավորում է կոռեկտությամբ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ինքն ուզում է կոռեկտ լինել Ալիևի նկատմամբ, բայց կոռեկտ չէ սեփական ժողովրդի նկատմամբ։ Միգուցե սեփական ժողովուրդը չի՞ ուզում էդ թուղթը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա համար ակնհայտ է, որ գործող իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են առաջնորդվել իրենց՝ «ինչ ուզում ենք, դա էլ բանակցում ենք» քաղաքականությամբ։
«Թղթի կտոր՝ վրան գրված խաղաղություն, իսկ ի՞նչ է մեջը՝ չեն ասում, գաղտնի են պահում սեփական ժողովրդից։ Իրենց ողջ բանակցային գործընթացը բերեց Արցախյան բանակցությունների վիժեցմանն ու պատերազմի ու հիմա էլ խոստովանում են, որ պատերազմը կարող է հենց վաղն էլ սկսվել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։