Հայաստանը Հնդկաստանից կգնի ևս 84 ATAGS հրետանային համակարգ
Հայաստանի Զինված ուժերն ավարտել են 155 մմ տրամաչափի քարշակվող ATAGS հրետանային համակարգերի վեց միավոր փորձարկումները, որոնք Հնդկաստանը մատակարարել է 2023 թվականին:
Այս մասին հայտնում է հնդկական IDRW կայքը։
Հաուբիցները անցել են Հայաստանի տարբեր շրջաններում անցկացված բոլոր օպերատիվ փորձարկումները։ Առաջին խմբաքանակի հաուբիցները մոդիֆիկացվել են Հայաստանի զինված ուժերի պահանջներին համապատասխան:
Նշվում է, որ այս փորձարկումների հաջող ավարտը ճանապարհ հարթեց Հայաստանի համար ձեռք բերելու ևս 84 ATAGS հրետանային համակարգ: