Փաշինյանը նոր նշանակում է արել
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԱԽ գրասենյակում նոր նշանակման մասին:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը և Էդուարդ Միրզոյանի դիմումը`
* Էդուարդ Թևոսի Միրզոյանին 2024 թվականի հոկտեմբերի 7-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ։
* Էդուարդ Թևոսի Միրզոյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,-նշվում է որոշման մեջ: