Քըլըչը շնորհավորել է ՌուբինյանինՀորմուզի նեղուցով նավերի տարհանումը դադարեցվել էԵվրամիության խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցներըԵս դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում. Արմեն ՄելիքբեկյանThe Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվիՄատուցվել է Սուրբ Պատարագ՝ նվիրված թարգմանիչ սրբերին
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավորՊԵԿ-ը և Եվրոպայի խորհուրդը պայմանավորվել են խորացնել հակակոռուպցիոն համագործակցությունըԱդրբեջանից Հայաստան կրկին բենզին և դիզելային վառելիք կուղարկվիՈ՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ
Քաղաքական որոշումը կայացված է. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել
Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԻսրայելի նախագահի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել էԱվտովթար Կապանում. վիրավորներ կանԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունենՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինԱղոթքից մինչև ազգային արժեքներ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրական պատգամըԱշոտ Երկաթի նման մարդիկ բանտում են, սա է գործող իշխանության քաղաքական գիծը․ ԱբրահամյանՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ. ՆԳՆՀարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴՎարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էԻրաքն ՕՊԵԿ-ին կոչ է արել մեծացնել նավթի արդյունահանման իր քվոտանԱրհեստական բանականությունից մինչև արտահանում․ ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն նոր համաձայնության են հասելՀայաստանն ու Իրանը քննարկել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքըԷրդողանի խորհրդականն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացըԴավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց դատարանի նիստերի դահլիճից«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբենի քարոզը Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցումՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցներըՄտքեր են փոխանակվել հիբրիդային սպառնալիքների դեմ Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության մասինԸնտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին․ ԳալյանՍարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործովԱպօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Լեհաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացըՀՀ բանտերում հիվանդանոցային բաժանմունքներ կբացվենԴոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են. ռուբլին էժանացել էԱրմեն Գրիգորյանը Լեհաստանում մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնկացել է բարձր մակարդակի ընդունելությանըՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով արդեն կա 164 զոհ և 971 վիրավորՎաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունըԱլիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմшկան հանցագործ է, եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր. ադրբեջանագետ
Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Կրասնոդարի, Ուֆայի և Կուբանի նավթավերամշակման գործարաններին
Հասարակություն

Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (հոկտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթը  կազմակերպվում և իրականացվում  է  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի  2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով  հաստատված՝  «Տարվա lավագույնները»  մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների  սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.

1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.

2) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ.

3) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝

ա. «Հայոց լեզու և գրականություն».

բ. «Հայրենագիտություն».

գ. «Օտար լեզուներ».

դ. «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)».

ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ».

զ. «Արվեստ և արհեստ».

է. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն».

4) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար.

5) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար.

6) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական.

7) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան.

8) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.

9) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ.

10) Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ).

11) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան.

12) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ.

13) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:

Մրցույթին կարող են մասնակցել.

1) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը.

2) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը.

3) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը.

4) Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։

Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան,

ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցեին) մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ՝ ժամը 18:00:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմում՝ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին,
  • անձը հաստատող փաստաթուղթ (PDF տարբերակով),
  • տեղեկանք՝ աշխատավայրից (PDF տարբերակով),
  • լրացված և կցված ձևաչափը (ներկայացնել Word տարբերակով),
  • Կարգով պահանջվող նյութերը:

Կարգով սահմանված՝ մրցութային հայտերին ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից: Կարգով պահանջվող փաստաթղթերից զատ՝  այլ փաստաթղթեր (հավաստագրեր, վկայականներ, տեղեկանքներ և այլն)  խնդրում ենք չկցել։

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-96-20 հեռախոսահամարով: