Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է, բռի կարկատան. Ճարտարապետ
«Կասկադը 1970-ական թվականներից, իբրև Ալեքսանդր Թամյանյանի գլխավոր պլանի բաղակցուցիչ մաս, սկսել է կառուցվել Ջիմ Թորոսյանի արվեստանոցում՝ Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի համահեղինակությամբ։ Այս մասին լրագրողներին ասաց ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը։
Ներկայացնելով պահանջը, նա նշեց, որ գոյություն ունի նախագիծ, որը պետք է շարունակվի և ավարտին հսցվի։
«Այսինքն Կասկադը շարունակի ստանալ իր օրգանական ավարտը։ Անավարտ թողնել այսպիսի նշանավոր կառույց՝ արված այսպիսի հեղինավոր ճարտարապետների կողմից, նշանակում է դիմել հերթական քաղաքաշինական ստորության, ճարտարապետական աղավաղման, վերածել բռի կարկատանի ու կառույցի ամբողջականությունը քանդե
Նա ընդգծեց, որ գոյություն ունի հաստատված նախագիծ, որի տակ ստորագրել են երեք ճարտարապետները, ու հենց այդ նախագծով էլ պետք է շարունակվի Կասկադի կառուցումն ու ավարտուն տեսքի բերելը։
«Երկրորդ ճարտարապետի միջամտություն, միջազգային կարգի իբր ճարտարապետություն ունենալ, ձերբազատվել սովետական բաներից... Անգրագիտություն է, խայտառակություն է։ Կասկադը բացարձակ կապ չունի բուն սովետական «մուրճ ու մանգաղային» ճարտարապետության հետ, ամբողջն ազգային ճարտարապետություն է, այս դեպքում ազգային մոդեռնիստական ճարտարապետություն է, այսինքն համաշխարհային ճարտարապետական նվաճումները համադրված են ազգային ձեռագրով։ Մեզ մոտ այդ քաղքենիությունը շատ է տարածված, ինչ-որ համաշխարհային դեմք գա և այլն։ Համաշխարհային մեր վարպետն է եղել։ Այս մարդիկ հսկաներ են եղել։ Կասկադն աշխարհում է ունիկալ կառույց»,- ասաց ճարտարապետը։
Նա ընդգծեց, որ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է, բացարձակապես օրգանական շարունակության հետ կապ չունեցող կոմերցիոն նախագծեր են։
Թե ինչո՞ւ են որոշել հիմա Կասկադն ավարտուն տեսքի բերել հարցին՝ նա ունի մի պատասխան. «Հավանաբար, փող լվանալու լավ տեղ է»։