Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ Դանիելյան
Հասարակություն

Դատախազությունը 1 տարվա ընթացքում պետությանն է վերադարձրել 30 միլիոն դոլարի գույք և ֆինանսական միջոց

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Երևանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, անդրադարձել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում իրականացվող աշխատանքներին:

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդը, Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոյգելդիևը, Ղրղզական Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովը, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովան, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այլք:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.

«Կոռուպցիայի դեմ պայքարի համակարգը, ի թիվս այլնի, ընդգրկում է իրավական, ներառյալ՝ քրեաիրավական, կադրային, կազմակերպչական և գաղափարական բնույթի միջոցառումներ:

Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում առաջնային նշանակություն ունեն իրավական, այդ թվում՝ քրեաիրավական միջոցառումները։ Այս համատեքստում Դատախազության խնդիրներն են.

կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը և սոցիալական արդարության վերականգնումը, որը, ի թիվս այլնի, ներառում է անհատին, հասարակությանը և պետությանը պատճառված վնասի վերականգնումը,

պետական շահերի պաշտպանության նպատակով Դատախազության լիազորությունների շրջանակում հայցերի հարուցումը,

ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը, որն ապահովում է գույքի և ֆինանսական ակտիվների վերադարձը պետությանը կամ համայնքներին,

միջազգային համագործակցություն՝ երկրից դուրս բերված ակտիվների վերադարձի ոլորտում:

Կադրային և կազմակերպչական միջոցառումները ներառում են դատախազների նկատմամբ բարձր բարոյական պահանջներ, ինչպես նաև հաշվետվողականություն իրենց ունեցվածքի համար:

Դատախազի պաշտոնի համար թեկնածուներ ընտրելիս՝ հաշվի է առնվում բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված խորհրդատվական եզրակացությունը: Գործող դատախազները պարտավոր են իրենց նշանակման վեցերորդ տարում բարեվարքության ստուգում անցնել:

Տվյալ պահին այդ ստուգումն արդեն իսկ անցել է 198 դատախազ, ինչը կազմում է Դատախազության համակարգի դատախազների ընդհանուր թվի գրեթե 50 տոկոսը։ Նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի ավարտ բարեվարքության ստուգում պետք է անցնեն բոլոր դատախազները: Ստուգման արդյունքում ստացված բացասական խորհրդատվական եզրակացությունը հիմք է հանդիսանում գլխավոր դատախազի կողմից տվյալ դատախազի նկատմամբ պարտադիր կարգապահական վարույթ հարուցելու համար։

Կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարական ասպեկտը հիմնված է կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության թեզի վրա։

Հարկ է նշել, որ գաղափարական բնույթի միջոցառումները ներառում են նաև տեղեկատվական բնույթի աշխատանք։ Հաճախակի կրկնվող և հասարակական նշանակության կոռուպցիոն երևույթների դեպքում Գլխավոր դատախազությունը հանրությանը պատշաճ կերպով տեղեկացնում է քրեական գործերի ընթացքի և կայացված դատական ​​ակտերի մասին։

Իրավական միջոցառումները ներառում են Դատախազության՝ հայցեր հարուցելու լիազորությունները.

պետական շահերը պաշտպանելու,

ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով:

Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը նախատեսված է Հայաստանի Սահմանադրությամբ, իսկ դրանց կիրառման հիմքերն ու կարգը մանրամասնորեն ամրագրված են «Դատախազության մասին» օրենքում։

2023 թվականի օրենսդրական փոփոխությունների արդյունքում Դատախազության լիազորությունները պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում ընդլայնվել են: Ներկայումս դրանք ներառում են ոչ միայն պետական, այլ նաև համայնքային շահերի պաշտպանության հայցերի հարուցումը: Դատախազության նշված լիազորություններն ընդգրկում են հասարակական հարաբերությունների լայն շրջանակ, որոնք ներառում են պետական ​​և համայնքային սեփականության պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, այն դպրոցների և նախադպրոցական հաստատությունների շենքերի, պուրակների, հրապարակների և այլ տարածքների օտարման, սեփականաշնորհման գործընթացի ուսումնասիրությունը, որոնք ենթակա չեն օտարման։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում 2020 թվականից մինչ օրս Դատախազությունը նախաձեռնել է 537 ստուգում։ Դատարան ներկայացված երեք գործով արդեն իսկ կայացվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ որոշումներ՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։

Ներկայում դատարանները քննում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 107 հայց, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 1 մլրդ 440 մլն դոլարը։ Այս հայցերը առնչվում են ոչ միայն դրամական միջոցներին, այլ նաև անշարժ և այլ տեսակի գույքին, իրավաբանական անձանց բաժնետոմսերի բռնագանձմանը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 2000 օբյեկտներ։

2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի սեպտեմբերը, Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, ինչպես նաև դրամական միջոցներն ընդհանուր առմամբ գերազանցում է 30 միլիոն դոլարը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով կնքվել է 8 հաշտության համաձայնություն, ինչի արդյունքում պետությանը վերադարձվել է ավելի քան 5 միլիարդ դրամ, որը համարժեք է ավելի քան 12 միլիոն դոլարի։

Այս թվերը հստակ ցույց են տալիս, որ Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորություններն արդյունավետ մեխանիզմ են կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պետության համար բացասական հետևանքները չեզոքացնելու համար։

Կցանկանայի նշել նաև միջազգային-իրավական համագործակցության դերը պետության սահմաններից դուրս բերված ակտիվների վերադարձի ոլորտում։ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված բազմակողմ և երկկողմ համաձայնագրերը Հայաստանի իրավապահ մարմիններին հնարավորություն են ընձեռում իրավական օգնություն հայցելու և տրամադրելու:

Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ Գլխավոր դատախազության սերտ համագործակցության շնորհիվ բացահայտվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված և պետության սահմաններից դուրս հանված գույք։ Քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցության ընթացքում մի շարք երկրներում մեզ հաջողվել է բացահայտել նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվներ, որոնք ներկայումս սառեցված են։

Այս գործընթացն ուղղված է ինչպես հանցագործությունների կանխարգելմանը, այնպես էլ հակաօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասի վերականգնմանը, մասնավորապես՝ Հայաստանից հափշտակված գույքի վերադարձմանը: Այս գործընթացը շարունակական է և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դատախազության առաջնահերթություններից մեկը»։